Հրավիրում ենք Հայաքվեին աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ մեզ՝ միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Օգոստոսի 31-ին Ժամը 11։00-ին «Հայաքվե»-ի նախաձեռնող խումբը ԿԸՀ-ին կներկայացնի նախաձեռնությանը միացած 58 000 մեր համաքաղաքացիների ստորագրությունները։
Պահանջվեց մոտ երեք շաբաթվա լարված աշխատանք, որպեսզի մենք ամբողջովին համակարգենք, թվայնացնենք և ստուգենք բոլոր ստորագրությունները, բայց այժմ այդ աշխատանքը ավարտված է, և մենք պատրաստ ենք անցնել Հայաքվեի հաջորդ փուլին, տանելու մեր օրենքի նախագիծը Ազգային ժողով, և հետամուտ լինելու նրա ընդունմանը:
Մինչ այդ, հրավիրում ենք Հայաքվեին աջակցած մեր բոլոր համաքաղաքացիներին
միանալ մեզ՝ միասին հանձնելու մեր համատեղ որոշման արդյունքները ԿԸՀ, և տեր կանգնելու մեր բոլորի ստորագրություններին։
Մինչ հանդիպում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, Գ. Քոչար 21ա։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



