Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախում` ավելի կործանարար է լինելու. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳ2018թ.-ի Հայաստանի ռազմա-քաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը` 2023թ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Հաջորդ յուրաքանչյուր քայլ` ավելի վատն է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախում` ավելի կործանարար է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր գործողություն և միջազգային հանդիպում` ավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:
Հաջորդ յուրաքանչյուր օր` ավելի է խորացնելու Հայաստանի ռազմա-քաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:
Հաջորդ յուրաքանչյուր շաբաթ` իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:
Հաջորդ յուրաքանչյուր ամիս` Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:
Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը` հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի:
Այլընտրանք ուղղակի չկա:
Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի:
Սեպտեմբերի 2-ին ժամը 18:00, Ազատությունյան հրապարակ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



