Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացի Մոսկվայից և Թեհրանից, այժմ ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Մերժելով Ռուսաստանին՝ Փաշինյանը բացում է դարպասները պատերազմի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի 16-ին Հայաստանի իշխող լիբերալ վերնախավը փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ ընդգծելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեման, սակայն ձախողվեց. նույնիսկ վերջնական հայտարարություն չեղավ, էլ չխոսենք բանաձևի մասին։ Դա սթափության կոշտ միջոց էր երկար տարիների այն պաշտոնական քարոզչությունից հետո, ըստ որի, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխավորներ են և անպայման կօգնեն ԼՂՀ բնակչությանը։ Եվ հիմա երևաց, որ արևմտյան տերությունները թքած ունեն նրա վրա, որ չճանաչված հանրապետության 120 հազար բնակչի մահ է սպառնում։

Հենց դա էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հակառուսական բանակցությունների հիմնական լեյտմոտիվը, երբ ԵՄ-ի և Ֆրանսիայի առաջնորդները երդվեցին Նիկոլ Փաշինյանին, որ թույլ չեն տա նոր Հայոց ցեղասպանություն։ Իրականում այն, ինչ տեղի է ունենում, Նիկոլ Փաշինյանի կապիտուլ յացիոն քաղաքականության տրամաբանական արդյունքն է, երբ նա սկսեց Բաքվի հետ քննարկել խաղաղության պայմանագիրը Արևմուտքի պայմաններով, որն ի սկզբանե նախատեսում էր Արցախի և ԼՂՀ հայ բնակչության հանձնում Իլհամ Ալիևի ողորմությունը: Երևանը պարզապես Բրյուսելին, Փարիզին և Վաշինգտոնին հաճոյանալու համար մերժեց Մոսկվայի առաջարկած համաձայնագրի տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկարաժամկետ հետաձգվում էր:

Վերջին քայլը, որը հանգեցրեց ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ Բաքուն, իր հերթին, ի պատասխան նման ժեստ չարեց և ակնհայտորեն աչք է դրել հենց Հայաստանի տարածքի վրա։ Ավելին, Իլհամ Ալիևը հրաժարվեց որևէ երաշխիք տրամադրել Արցախի ժողովրդին և դա քննարկել որևէ մեկի, այդ թվում՝ Արևմուտքի հետ։ Իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում: Հայության համար ամենաբարենպաստ ընթացքով բանակցությունները դադարեցվել են, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվել է։ Եվ ամենակարևորը՝ Բաքուն վստահ է, որ ԼՂՀ բնակչության հումանիտար խեղդամահության համար իրեն ոչինչ չի լինի, քանի որ Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը կենսականորեն շահագրգռված են Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացմամբ, որով Ղազախստանից նավթը և հազվագյուտ հողային մետաղները կհասնեն իրենց։

Հետևաբար, արևմտյան բոլոր ուժերը, Արցախն ու նրա բնակիչներին համարելով անխուսափելի զոհ և սակարկության առարկա, աչք են փակում ադրբեջանցիների ռազմական հանցագործության վրա։ Եվ այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ի շրջափակման սովորական շարունակությունը և բնակչության դանդաղ ոչնչացումն այլևս չի բավարարում Բաքվին, քանի որ դա դանդաղ գործընթաց է: Այս սցենարում ադրբեջանական իշխող վերնախավը կարող է որոշել վերջին վճռական հարձակմանն անցնել, քանի դեռ Մոսկվան զբաղված է ուկրաինական ճակատում, որպեսզի միանգամից լուծի դրված բոլոր նպատակները, և ոչ միայն Ղարաբաղում։ Հայ փորձագետները նույնպես չեն բացառում այդ հնարավորությունը։ Օրինակ, ըստ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի, Արցախի ժողովուրդն իր անզիջողականությամբ և հաստատակամությամբ խափանել է ինչպես Երևանի լիբերալ վերնախավի, այնպես էլ Բաքվի ծրագրերը, այն է՝ սովամահ անելով և առանց կռվի գրավել ամբողջ տարածքը։

Արդյունքում, նրա կարծիքով, զինված հակամարտության նոր փուլն ուղղակի անխուսափելի է։ Դրա համար հստակ նախապատրաստություն կարելի է անվանել Ադրբեջանի այն հայտարարությունները, որ ԼՂՀ իշխանությունները այժմ սկսել են ինտենսիվ զենք բաժանել տեղի բնակչությանը, ամրապնդում են ողջ առաջնագիծը, կառուցում են նոր հենակետեր, ինչը վկայում է հայերի ագրեսիվ մտադրությունների մասին։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից նման հարձակում կարող է ձեռնարկվել ոչ այնքան Ղարաբաղի վրա, որտեղ դեռևս տեղակայված են ռուս խաղաղապահները, ինչը կնշանակի ռազմական գործողություններ սկսել ռուս զինվորականների հետ, այլ հենց Հայաստանի տարածքում, այսինքն՝ նրա հարավային շրջաններում։ Իսկ ԼՂՀ-ի կողմից իբր «սադրանքները» կարող են պարզապես պատրվակ լինել։

Իրավիճակը կարող էր փոխել Հայաստանի սահմաններին ՀԱՊԿ դիտորդական առաքելության առկայությունը, որը Մոսկվան առաջարկել էր դեռ գարնանը, սակայն, ինչպես գիտենք, Երևանը կտրականապես մերժել է դա, ինչպես նաև հանրապետության տարածքում համատեղ զորավարժությունները։ Դրանով իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բացել երրորդ պատերազմի մեկնարկի դարպասները։ Ավելին, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նույն Սյունիքի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ որոշ «պատմաբաններ» ժխտում են անգամ հենց հայկական պետականությունը, որպես այդպիսին, քանի որ այն իբր 1918 թվականին նվիրաբերվել է մուսավաթականների կողմից: Այսինքն, հիմա տեղեկատվական-քարոզչական մղում է՝ ցույց տալու, որ ամբողջ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից Ադրբեջանի մաս։

Սա հստակ ցույց է տալիս Բաքվի իրական ծրագրերը, որոնք կանգ չեն առնի միայն Ղարաբաղում, այլ «կխժռեն» Հայաստանի տարածքի մեծ մասը, հատկապես նրա հարավային մասը։ Նման իրավիճակում միայն Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն է Ադրբեջանի ղեկավարությանը հետ պահում ամբողջ Անդրկովկասը վերաձևելու իր ծրագրերն իրականացնելուց։ Իսկապես, բացի Մոսկվայից և Թեհրանից, այժմ ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ: Իսկ Արևմուտքը ցանկանում է ադրբեջանական սվինների օգնությամբ և Թուրքիայի աջակցությամբ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից և նրա դեմ ստեղծել թշնամական շղթա։

Հետևաբար, անհրաժեշտ է ուժերի կուտակում և ավելի վճռական քաղաքականություն ագրեսորին հետ մղելու համար։ Իսկ դա նշանակում է Հայաստանում զորքի թվաքանակի անխուսափելի աճ, և ոչ մի դեպքում չպետք է խաղաղապահ զորախումբը դուրս բերվի Արցախից։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված, «եռակողմ ձևաչափի» շրջանակներում Մոսկվան պետք է իր կամքը պարտադրի բոլոր մասնակիցներին, այլ ոչ թե «հավասար հեռավորություն պահպանի» կողմերից, քանի որ պարզ է, որ Բաքուն միանշանակ աջակցում է «նեզալեժնուն» և ցանկանում է լինել Անդրկովկասում արևմուտքի բաբանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՎրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ինձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ Թրամփ «Յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք, որը միշտ չի երևում նկարներում». Անդրե Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել ՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանՀորմուզի նեղուցը պետք է փակ մնա. Այաթոլլահ Խամենեի Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան2026-ի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող քաղաքներին Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից. Խամենեի Նավթի գինը կրկին հասել է երեքանիշ մակարդակի ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները Ալի Լարիջանին պատասխանել է Թրամփին Մադուրոն պահվում է ԱՄՆ բանտի պատժախցում․ ABC Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ, քրոջ և նրա մանկահասակ երեխայի մահը Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականՄեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս ԱռաքելյանԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս ՍարդարյանՑանկալի գնումներն՝ առանց երկար սպասելուԱվերածություններ, կմախքի վերածված շենքեր, ամայացած փողոցներ. ինչ իրավիճակ է Լիբանանում ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովՓրկարարները, ջրասուզակները երկու օր է՝ ջրամբարում որոնում են 72–ամյա կնոջը. բարեկամներն այստեղ գտել են նրա գլխարկը Ազատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելՊատերազմի սկզբից ի վեր Իրանում տեղահանվել է մինչև 3.2 միլիոն մարդ Թոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԽախտել են մարդկային օրենքները եւ անխուսափելի պատժվելու են. Արմեն ԱշոտյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ Զաքարյան