Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանցի միլիարդատերերի շքեղ զբոսանավերը. Forbes (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը  գրում է.

Զբոսանավերն ինքնաբավության և շքեղության «խորհրդանիշներից» են, որոնք հատկապես սիրված են միլիարդատերերի կողմից, ովքեր նախընտրում են ոչ միայն նավերի հսկա չափերն ու գինը, այլև դրանց ճոխ և հագեցած «պարունակությունը»։

  Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է շքեղ զբոսանավերի ցանկ, որոնք ենթադրաբար պատկանում են ռուսաստանաբնակ միլիարդատերերին։ 
 
 Նավերի մեծ մասը շահագործման է հանձնվել վերջին հինգ տարում։ 
 
Հարյուր քառասուն մետրանոց Ocean Victory-ն, հավանաբար, պատկանում է Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Ռաշնիկովին։ ՌԴ միլիարդատերերի ցանկում Ռաշնիկովը 30-րդ տեղում է։ Զբոսանավը կառուցվել է 2014-ին։ Աշխարհի ամենամեծ զբոսանավերի շարքում Ocean Victory-ն 9-րդ տեղում է։
Հարյուր չորս մետրանոց Quantum Blue-ն պատկանում է «Մագնիտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկուն (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով ՌԴ միլիարդատերերի ցանկում 15-րդ տեղում է։ Աշխարհի խոշորագույն զբոսանավերի ցանկում այն զբաղեցնում է 29-րդ տեղը։ Նավն ունի հարմարավետ առանձնասենյակներ, ընդարձակ հանգստյան սրահ, սպա, վերելակ, ուղղաթիռային հարթակ, լողավազան, ջակուզի և ավտոտնակ։
Յուրօրինակ կապույտ գունավորում ունեցող Madam GU զբոսանավը ենթադրաբար պատկանում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սկոչին։ Այն ունի 99 մետր երկարություն և կառուցվել է 2013-ին Նիդեռլանդներում։ Աշխարհի ամենամեծ զբոսանավերի թվում այն զբաղեցնում է 35-րդ տեղը։ Զբոսանավում կարող է տեղավորվել 12 ուղևոր և անձնակազմի 36 անդամ։
Ութսունութ մետրանոց Nirvana նավի տերը հավանաբար «Ինտերռոս» հոլդինգի նախագահ Վլադիմիր Պոտանինն է, ով Forbes ամսագրի վարկածով՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է։ 
 
Նավն արտադրվել է 2012-ին և աշխարհի ամենամեծ զբոսանավերի շարքում այն 53-րդ տեղում է։ Nirvana-ն ունի ընդամենը վեց առանձնասենյակ, սակայն նավի սեփականատիրոջ նավախուցն ամենաշատ տարածքն է գրավում։ Նավն ունի 3D կինոթատրոն, բարեր, ռեստորաններ, փոքրիկ պարտեզներ, լիովին կահավորված մարզասրահ, սպա, ինչպես նաև տեռարիում՝ էկզոտիկ սողուններով։
ՊԻԿ ընկերությունների խմբի համահիմնադիր Կիրիլ Պիսարևը հնարավոր է հսկա 4YOU զբոսանավի սեփականատերն է, որը կառուցվել է 2012-ին և ունի 54.3 մետր երկարություն։ Ընդարձակ տախտակամածը տեղավորում է 6 հարմարավետ նավախուց, մարմարե լոգարան, ջակուզի, մերսման սենյակ, մարզասրահ։ Այն կարող է հյուրընկալել 12 ուղևորի։
Իտալական Serene զբոսանավի տերը հավանաբար S.P.I. Group տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերն է։ Նավն արտադրվել է 2011-ին և ունի 134 մետր երկարություն։ Աշխարհի ամենամեծ զբոսանավերի շարքում այն գրավում է 12-րդ տեղը։ Շեֆլերը, Forbes-ի համաձայն, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 49-րդն է։
 
«Եվրոցեմենտ գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլարետ Գալչևը, ով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 23-րդն է, ձեռք է բերել 73 մետրանոց Sapphire նավը։ Այն արտադրվել է 2011-ին։ Դիզայներները ստեղծել են յուրահատուկ ինտերիեր՝ փայտե հատակներով և ժամանակակից ոճով։ Տասներկու հյուրեր կարող են տեղավորվել վեց նավախցերում։ Sapphire-ն ունի կինոթատրոն, լողավազան, սպա և բարեր։
Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին