Շիրակում խոշոր եղջերավորներով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել ու հայտնվել է դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։
Ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Էրիկ Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 21-ամյա Թեմուր Օ․-ն տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Բեռնատարը եղել է կցորդիչով, որում եղել են 24 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 1 կով տեղում սատկել է, իսկ 1 ցուլ վնասվել։