Մեր և արցախցիների սրտերը համահունչ են զարկում. Արա Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորական ուղեձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ
Շնորհավորում եմ արցախցիներին, աշխարհի մեր բոլոր հայրենակիցներին և մեր բոլոր բարեկամներին՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Թանկագին արցախցիներ, մեր և ձեր սրտերը համահունչ են զարկում: Արցախի ժողովուրդն առաջին անգամ չէ, որ անցնում է ոգու և ամրության փորձության միջով: Վստահ եմ, որ մենք միասին կհաղթահարենք նաև այս ճակատագրական ժամանակահատվածը և, մեր միասնականության, խոհեմության շնորհիվ, հավատով առ Աստված և մեր գործի արդարությանը, կկարողանանք պաշտպանել Արցախի անկախությունը, մեր ժողովրդի արժանապատիվ ապրելու և մեր հայրենիքում՝ մեր նախնիների հողում բարգավաճելու իրավունքը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



