Ռուսաստանը 32 անօդաչու է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. մի քանի ԱԹՍ ընկել և պայթել են Ռումինիայի տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած գիշեր Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանի կողմից արձակված «Շահեդ-136/131» կամիկաձե անօդաչու թռչող սարքերն ընկել և պայթել են հարևան Ռումինիայի տարածքում: Այս մասին սեպտեմբերի 4-ին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ այս գիշեր Իզմայիլ նավահանգստի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ռուսական «Շահեդներն» ընկել և պայթել են Ռումինիայի տարածքում։ Սա ևս մեկ հաստատում է առ այն, որ ռուսական հրթիռային ահաբեկչությունը հսկայական վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև հարևան երկրների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության համար»,- գրել է Նիկոլենկոն։
Այդ կապակցությամբ Ուկրաինան դիմել է գործընկեր երկրներին՝ լրացուցիչ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև մարտական ինքնաթիռների մատակարարման համար։
Նշվում է, որ այս գիշեր Ռուսաստանը «Շահեդ-136/131» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի հարավի և արևելքի վրա։ Ընդհանուր առմամբ արձակվել է 32 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ ուժերը խոցել են 23 անօդաչու թռչող սարք։