Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի հարցից ջղաձգվում են, ինչպես ցուլը՝ աչքի առջև թափահարվող կտորից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ին նշվեց Արցախի անկախության հռչակման 32 ամյակը։ Դե, նշելն այս դեպքում գուցե ճիշտ բնորոշումը չէ, քանզի, որպես կանոն, ամեն տարի Արցախում ու նաև Հայաստանում մեծ շուքով էր նշվում այդ իրապես տոնը, բայց այս տարին նշանավորվում է նրանով, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած անձը հայոց պատմության մեջ աննախադեպ զիջման մասին է հայտարարել, այն է՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Արցախի անկախության հռչակման նշանակությունն այս պայմաններում ավելի խորհրդանշական է դառնում, քանի որ Ադրբեջանը իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձում է վերացնել Արցախում ստեղծված պետականությունը, իսկ երկարաժամկետ պլանում առանցքային է Արցախի հայաթափման նպատակը, որպեսզի Արցախյան հակամարտության թեման վերջնականապես փակվի։

Բայց մինչ օրս Բաքուն դիմադրության է հանդիպում, բացառությամբ Հայաստանի իշխանությունների: Հանուն Արցախի պայքարը համահայկական ու գոյաբանական նշանակություն է ձեռք բերել ՝ գոնե այդ գաղափարի շուրջ հանրային կոնսոլիդացիայի շրջանակներում, քանի որ Արցախի ու Հայաստանի թեմաներն օրգանապես փոխկապակցված են, Արցախի չգոյությունը ենթադրելու է նաև Հայաստանի կամ հայկական պետականության չգոյություն։ Թերևս այս ուղերձի շրջանակներում է տեղավորվում Արցախի անկախության հռչակման օրը սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում Արցախի շրջափակման դեմ բողոքի ցույցերի անցկացումը։ Իսկ Երևանում՝ Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաք նախաձեռնեց՝ ցույց տալու համար, որ աջակցում են Արցախի արդար պայքարին։ Բայց ոչ պատահականորեն հավաքի անցկացումը ՀՀ իշխանություններն անմիջապես սվիններով ընդունեցին։

Միջազգայնորեն Հայաստանի ստորացումը լուռ ընդունող և արդարացնող քպականներն ու մերձիշխանական շրջանակները հանկարծ միանգամից լեթարգիական քնից զարթնեցին ու սոցցանցային հարթակում «րոպեում 10 գրառում» արագությամբ սկսեցին հեգնել, քննադատել, «դատափետել» հավաքի մասնակիցներին, մյուս կողմից էլ՝ արժեզրկել նման հավաքի գաղափարը։ Իսկ իշխանության սրտի «փորձագետները», իրենց սովորության համաձայն, կեղծ տեղեկություններ էին ներկայացնում հավաքի մասնակիցների հետ կապված, օրինակ՝ կադրեր էին «պտտում»՝ արված հավաքից դեռ կես ժամ առաջ՝ ցույց տալու համար, թե այն այնքան էլ բազմամարդ չէր կամ, ավելին, սակավամարդ էր։ Եթե հանրահավաքը լիներ կոնկրետ իշխանությունների հրաժարականի պահանջով, այսինքն՝ բովանդակային առումով հենց հակաիշխանական լիներ, ապա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ իշխանությունների նման մոտեցումը, թե նրանք պաշտպանվում են։

Իհարկե, հավաքի ընթացքում եղան իշխանություններին ուղղված քննադատություններ ու մեղադրանքներ, նաև հրաժարականի պահանջներ, և դա բնական է, քանզի այսօր Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն միջոցառումն ինքնին իր օրակարգով, իր բովանդակությամբ, իր ասելիքով և ուղերձներով Արցախի անկախության օրվանն էր նվիրված։ Փաստորեն ստացվում էր, որ իշխանականները կոնկրետ ծաղրում, հեգնում էին Արցախի անկախության ու ընդհանրապես Արցախ հասկացության հետ կապված գաղափարները։ Եվ սա, որքան էլ զազրելի, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից սպասելի է: Այս ամենը չի կարող խորքային պատճառներ չունենալ: Բնական է, որ յուրաքանչյուր հայի համար Արցախի անկախությունն ու դրա պահպանումն արժեք է։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանությունների ու նրանց «պոչը» համառորեն պահողների համար Արցախի սուբյեկտայնության հարցը միշտ էլ երկրորդական նշանակություն է ունեցել։

Դրա համար էլ իշխանությունները հայտարարում էին, թե իրենց կատարած «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, կամ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ Արցախի նախագահին անվանում էին ՀՀ Արցախի մարզպետ։ Միևնույն ժամանակ անկարևոր չէ արձանագրել, որ այս անգամ Արցախի սուբյեկտայնության արժևորումից ու Արցախի շուրջ համախմբվելու գաղափարից իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները չափից շատ էին ազդվել, չափից ավելի էին հիստերիայի մեջ ընկել, ու նրանց գործողությունները հիշեցնում են աչքի առջև թափահարվող կտորից կատաղած ցլի ջղաձգումներ: Հասկանալի է՝ իրենք են Արցախին մենակ թողել Բաքվի երախում, իրենք են այս ամբողջ պատուհասի մեղավորը։ Մյուս կողմից էլ՝ սոցցանցերը ստատուսներով ողողելու փութաջանությունը վկայում է այն մասին, որ նրանց ներքին անհանգստությունները խորանում են՝ հատկապես կապված այն հանգամանքի հետ, որ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում, որը չի տեղավորվում Հայաստանի իշխանությունների քաղաքական «կուրսի» շրջանակներում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան