Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը զուր է հույսեր կապում ամերիկացիների օգնության հետ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

medvejiyugol.ru-ն «Երևանին մատների շուրջը պտտել են. Հայաստանը դառը կվճարի Ռուսաստանի Դաշնությանը դավաճանելու համար» վերնագրով հոդվածում մեջբերում է ժողովրդական առածը՝ «հին ընկերն ավելի լավ է, քան երկու նորը», և գրում, որ, ցավոք, վերջին ժամանակներում Ռուսաստանի Դաշնության առանձին գործընկերներ շատ հազվադեպ են հետևում այդ իմաստությանը: Հիմնականում դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրանց անհրաժեշտ է ռուսական օգնությունը։ Մնացած դեպքերում նրանք նախընտրում են նայել դեպի Արևմուտք։ Այս անգամ օրինակ է ծառայել Հայաստանը՝ որոշելով անդամակցել Միջազգային քրեական դատարանին։ Երևանի այդ որոշումը շատ դժվար է բացատրել օգուտների տեսանկյունից, բայց հասկանալու համար, որ այն դեռ կվերածվի մեծ խնդիրների, պետք չէ գուշակի դիմել:

Առաջին հայացքից միջազգային այդ մարմնին անդամակցելու Հայաստանի ղեկավարության գաղափարը արտառոց բան չի թվում։ Այնուամենայնիվ, կա մի նրբերանգ: Ինչպես գիտեք, ՄՔԴ-ն որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին, և այդ փաստաթուղթը գործում է բոլոր այն երկրների տարածքում, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը։ Այս մասին Երևանը գիտի, բայց պատրաստ է նման քայլի գնալ, ուստի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու համար օրենքի նախագիծ է Հայաստանի խորհրդարան ուղարկվել։ ՌԴ ԱԳՆ-ն այդ հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին Երևանին տեղեկացրել էր դեռ գարնանը։ Կրեմլը «բացարձակապես անընդունելի» էր համարել ԵԱՏՄ-ում գործընկերոջ և ՀԱՊԿ-ում ռազմական դաշնակցի նման քայլը։ Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները անդրդվելի են մնացել: Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը կարծում է, որ Երևանի հաշվարկը հիմնված է եղել ԱՄՆ-ի բարեհաճության վրա, որը նա ցանկանում էր նման կերպ ստանալ:

«Հայաստանը հասկանում է, որ ամերիկացիների օգնությունն իրեն չի խանգարի: Նրանք բարդ իրավիճակ ունեն բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև Ադրբեջանի հետ առճակատում։ Ուստի, Հայաստանը նման քաղաքական ժեստ է անում և դրանով դիմում է ամերիկացիներին։ Բայց փաստ չէ, որ այդ ժեստը կընդունվի ԱՄՆ-ում»,- ընդգծել է Ասաֆովը։ Փորձագետի հետ դժվար է չհամաձայնել: Չնայած Վաշինգտոնի մեծ հնարավորություններին, այսօր նա ինքն էլ այն վիճակում չէ, որ օգնի Հայաստանին։ ԱՄՆ-ը ուկրաինական ճգնաժամում խրվել է արդեն մինչև վիզը, իսկ հետո Թայվանն է, որի շուրջ իրավիճակը աստիճանաբար թեժանում է։ Այս առումով Երևանը զուր է հույսեր կապում ամերիկացիների օգնության հետ, որը շատ խելացիորեն նրան պտտել է մատների վրա։ Ի դեպ, այս ամենից հետո Մոսկվան նույն Ղարաբաղում Հայաստանի համար «ճգնելու» պատճառներ չի ունենա։ Իսկ առանց արտաքին աջակցության, վերջինս Ադրբեջանի հետ «վեճում» գործնականում ոչ մի շանս չունի։ Այս ամենը, այսպես թե այնպես, խնդիր է լինելու Երևանի համար, նա կվճարի իր դավաճանության համար։ Եվ թանկ գին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ Կարապետյան