Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, Կիևում տեղի կունենա առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովը։ Միջոցառման առանցքում կլինի հոգեկան առողջության թեման։
Ինչպես նշվում է միջոցառման կայքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մասնակիցների թվում է: Հակոբյանը նշված է բանախոսների ցանկում:
Գագաթնաժողովը նախաձեռնել է 2021 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան։ Նպատակը համաշխարհային կարևոր խնդիրների քննարկումն ու լուծումներ գտնելն է։ Պատերազմի ֆոնին գագաթնաժողովը դարձել է Ուկրաինային աջակցելու հերթական հարթակ, հավելում է rbc.ua-ն։
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



