Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճանապարհային երթևեկության կանոնների նվազ խախտումների համար վարորդները չեն տուգանվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհային երթևեկության կանոնների նվազ խախտումների համար ճանապարհային ոստիկանությունը վարորդներին տուգանելու փոխարեն կնախազգուշացնի: Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները: «Առաջին փոփոխություննեը վերաբերում են կանգ գծերին: Այսինքն, լուսացույցի կարմիր լույսի առկայության պայմաններում տրանսպորտային միջոցը պարտավոր է կանգ առնել հաստ հոծ գծերի առջև: Ավելացնեմ, որ կատարված փոփոխությունները ենթադրում են, որ նման խախտումները ունեն նվազ նշանակություն, սակայն չեն դադարում համարվել ճանապարհային երթևեկության խախտում: Վարորդներին առաջին հերթին կոչ ենք անում փորձել պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Եթե չի հաջողվել պահպանել կանոնները, մի փոքր անցել են գիծը, փոփոխությունները նախատեսում են, որ վարորդը կտուգանվի այն դեպքում, երբ նրա մեքենայի առջևի անիվներն ամբողջությամբ կհատեն այդ գիծը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Չիլինգարյանը:

Հոծ գիծ խախտելու դեպքում ևս նախատեսված է կիրառել նախազգուշացումներ, եթե դա կատարվել է անկախ վարորդի կամքից: Չիլինգարյանը մանրամասնեց, որ հոծ գիծը խախտելու դեպքում վարորդը չի տուգանվի, եթե նա այդ գիծը խախտել է մեկ անիվով: «Այս դեպքում կլինի նվազ նշանակություն և տուգանք չի կիրառվի, սակայն եթե մեքենան երկու անիվով կհատի հոծ գիծը, այստեղ չի կարող լինել պատահականություն», - նշեց Արմեն Չիլինգարյանը:

Հանդիպակաց գոտի դուրս գալու դեպքում նվազ նշանակություն ունեցող խախտումը կհամարվի այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներն ամբողջությամբ չեն հատել հոծ գիծը, այսինքն՝ ամբողջությամբ դուրս չեն եկել հանդիպակաց երթևեկության կողմը:

Արմեն Չիլինգարյանը չի բացառում, որ տեսանկարահանող սարքերի մոտ աշխատող մարդկանց  ծանրաբեռնվածության պատճառով կարող են լինել դեպքեր, որ վարորդները ոչ տեղին տուգանքների ենթարկվեն: «Եթե վարորդները կգտնեն, որ իրենք խախտում չեն արել և չպետք է տուգանվեն, ապա կարող են բոլոր հնարավոր եղանակներով բողոքարկել որոշումը, որից հետո ակտը կվերանայվի և կկայացվի համապատասխան որոշում»,- նշեց Արմեն Չիլինգարյանը:

Կանգառի կանոնների դրույթների խախտման ժամանակ ևս տուգանքներ չեն կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը կկանգնի մեկ րոպեով՝ ուղևոր իջեցնելու կամ վերցնելու համար: Արմեն Չիլինգարյանը ավելացրեց, որ վարորդները կարող են կանգնել միայն լայն փողոցներում, իսկ նեղ փողոցներում կանգնելը կհամարվի խախտում և կլինի համապատասխան տուգանք: «Վարորդները ուղևոր իջեցնելու կամ վերցնելու համար կարող են կարճ կանգառ կատարել միայն լայն փողոցներում: Եթե նման դեպքերում մեքենայից իջնի վարորդը, այս դեպքում ևս նա կտուգանվի, քանի որ օրենքում սահմանված է, որ կարճ կանÕ �առ թույլատրվում է միայն ուղևոր իջեցնելու կամ վերցնելու համար»,- հավելեց բանախոսը: 

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել