Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես լավ եմ, ընկերներիս հասեք». հրետանավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ Գուչոն, անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարներից ժպտում է Արտակը: «Իրեն Գուչո էինք ասում գանգուր մազերի համար, նաև շատ նման էր տարիներ առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալի հերոսներից մեկին: Արտակին մեզ մոտ բոլորը հենց այդպես են ճանաչում՝ վարդենիսցի Գուչո: Նա մեր տան փոքրն էր՝ եղբոր ու քույրիկի կրտսեր ու սիրելի եղբայրը: Շատ աշխույժ էր, կենսուրախ, տարբերվող: Աշխատասեր էր, սիրում էր գումար վաստակել: Այդ մասին բոլորը կարող են վկայել, այնպես չէ, որ որդիս է, ես էլ գովում եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտակի մայրիկը՝ տիկին Նելլին:

Դպրոցն ավարտելուց հետո Արտակն ընդունվում է Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: «Ընդամենը 20 օրվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Անգամ չհասցրեց իր ստուգարքները հանձնել: Գյուղատնտեսությունը շատ էր սիրում, ասում էր՝ ավարտեմ, վերադառնամ իմ Վարդենիս և գինեգործությունը զարգացնեմ: Ճիշտ է՝ մեզ մոտ խաղող չկա, բայց ինքը շատ նպատակներ ուներ: Անչափ սիրում էր Վարդենիսը: Հողը շատ էր սիրում, մասնակցում էր բոլոր բերքահավաքներին: Այդ առումով ավագ որդիս և Արտակը տարբերվում են, Արամս հիմա շարունակում է ուսումը մագիստրատուրայում, հաշվապահ է: Իսկ Գուչոս հողն ու ջուրն էր սիրում»: Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. դեկտեմբերին: Ծառայում էր Կապանում, հրետանավոր էր:

«Շատ էր շտապում: Կարող էր 2020 թ. հունվարին նոր մեկնել ծառայության, բայց միշտ ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ: Նոր տարին անցավ, զանգեց՝ մա՛մ, մի նոր տարին անցավ, մնաց մեկը: Մենք միայն երդմնակալության ժամանակ ենք իրեն տեսել, հետո արդեն համաճարակ էր, ո՛չ մենք կարողացանք իրեն տեսնել, ո՛չ ինքը կարողացավ տուն գալ: Այնքան շատ էր մեր տունը կարոտել: Զանգում էր, տեսախցիկը միացնում, «մա՛մ, մեր տունը ցույց տուր, մեր կենդանիներին ցույց տուր», շատ էր կարոտում»: Տիկին Նելլիի խոսքով, Արտակը գոհ էր իր ծառայությունից, զորամասից, հրամանատարությունից, «որևէ բացասական բան իրենից չենք լսել»: Կապանում ծառայող Գուչոն հաճախ էր տեղափոխվում Արցախ՝ Ջրական, այնտեղ զորավարժանքներ էին անցկացնում: «Պատերազմի ժամանակ էլ իրենց ոչ թե զորամասից են տեղափոխել մարտադաշտ, այլ տղաները Ջրականում զորավարժանքներ էին իրականացնում: Ես շատ մանրամասներ չգիտեի, այդ օրերի մասին ավելի շատ բան գիտի մեծ որդիս: Ինձ հարցնում էին, ես ասում էի՝ Գուչոս ապահով տեղում է: Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ ինձ տարօրինակ հայացքով նայում:

Հիմա եմ արդեն հասկանում, որ իմ երեխեն ինձ խաբում էր, որ ապահով տեղում են, թաքնված են, միայն թե ես հանգիստ լինեմ: Մեր վերջին զրույցի ժամանակ թնդանոթի ձայնը լսեցի՝ Գո՛ւչ ջան, ի՞նչ ձայն էր: Սկսեց ծիծաղել, բայց ասաց, որ թնդանոթի ձայնն է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է ձայնն այդքան մոտ թվում, եթե դուք թաքնված եք: Կարծես զոմբիացած լինեի: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Գուչոյի հետ մի բան պատահի, մտքիս ծայրով անգամ չի անցել: Այնքան հույսով էր խոսում, այնքան լավ էր մեզ տրամադրում, կարծես ինքն էլ հանգստավայրում լիներ: Իր հայրիկն էլ էր ուզում գնալ իր մոտ, բայց Գուչոն ասում էր՝ պետք չի, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Երբեմն լուրեր էին մեզ հասնում, որ ավագները թողել են զինվորներին, փախել, ամուսինս բարկանում էր՝ Գուչս երբեք մեզ նման բան չի ասել: Հայրիկն էլ իրեն էր ոգևորում: Բացարձակ չէր տրտնջում, կարծես պատերազմի մեջ չլիներ»: Մայրիկը վերհիշում է՝ որդու զոհվելուց հետո, երբ զինակից ընկերները եկել են իրենց տուն, պատմել են, որ անգամ վիրավոր, արնաշաղախ վիճակում, երբ Արտակին տեղափոխել են մեքենայի մեջ, ասել է՝ «ես լավ եմ, ընկերներիս հասեք»:

Ջրական, Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի: Լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Արտակ Սարգսյանը մարտեր է վարել ամենաթեժ կետերում: Իսկ ընտանիքին ուղղակի ասել է՝ ես ապահով տեղում եմ: Գուչոն զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում նշել էր 19-ամյակը: «Հոկտեմբերի 25-ի 12:00-13:00ի միջակայքում ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է, արթնացել եմ, թեյ եմ խմում: Ես էլ անգամ զարմացա, թե ինչպես է մինչև այդ ժամը քնել: Հետո իմացա, որ այդ նամակն էլ ինձ գրել էր հանգստացնելու համար: Ես էլ իրեն պատասխան նամակ ուղարկեցի... Չեմ էլ արդեն հիշում նամակիս կոնկրետ բովանդակությունը: Գուչս այդ օրն է զոհվել: Ընկերները մեզ պատմեցին՝ մեքենան կայանած է եղել, սնարյադներն են դատարկել, Գուչոն ասում է՝ մեջքս ցավաց, մի պահ իջնեմ մեքենայից, հանգստանամ, հետո շարունակենք: Մեքենայից իջել է ու ԱԹՍ-ն հարվածել է: Գուչոն վիրավորվում է, իսկ հոսպիտալի ճանապարհին մահանում»:

Երբևէ չէի պատկերացնի, որ ընտանիքները փառք են տալու Աստծուն կամ բարեբախտություն են համարելու այն, որ պատերազմում զոհված իրենց որդին կամ ամուսինը շուտ է «վերադարձել» տուն կամ նրանք կարողացել են տեսնել իրենց զավակի դեմքը, նախքան հրաժեշտը: Գուչոյի պատմությունն այդ շարքից է: «Մի երկու օրվա ընթացքում մեզ մոտ արդեն շատերն իմացել էին, թե Արտակի հետ ինչ է պատահել, բայց ոչ ոք համարձակություն չէր հավաքում մեզ այդ լուրը հայտնելու: Հետո մեծ տղայիս՝ Արամիս միջոցով է բոթը տեղ հասել, նա էր զանգել հայրիկին ու ասել, որ Գուչին վիրավորել են: Հայրիկը գնաց Կապան, շրջեց բոլոր հոսպիտալներով, ամեն տեղ մեր տղային էր փնտրում, բայց Արտակին տեղափոխել էին մեզ մոտ՝ Մարտունի՝ հիմնվելով իր զինգրքույկի վրա, այն իր մոտ էր եղել: Հեռու էինք իրեն փնտրում, բայց ինքն ավելի մոտ էր: Իր դեմքին ոչինչ չէր եղել: Երբ ամուսինս ասաց՝ Նելլի, մեր տղեն չկա, առաջին հարցս եղել է՝ Գուչիս դեմքը բա՞ց է, դրական պատասխան տվեց, ասացի՝ փառք Աստծո: Իր ոտքն էր վնասվել, ներքին օրգաններն էին քայքայվել, բայց դեմքին ոչինչ չէր եղել: Այնքան սիրուն էր իմ Գուչոն:»:

Տիկին Նելլին հայտնի խոսքն է մեջբերում՝ մարդը քար է, ապառաժ: «Ես իմ 27 տարեկան եղբորն էի կորցրել Արտակ անունով: Իմ Գուչին իմ եղբոր անունով կնքեցի: Երկու դառը կորուստ տեսա, բայց դեռ դիմանում եմ, երբեմն կողքից ասում են՝ Աստված ուժեղ մարդուն է փորձություն տալիս: Բայց ինչքա՞ն: Միշտ ասել եմ՝ թող իմ Գուչոյով ամեն ինչ վերջանա, իմ ազգի երեխեքից ոչ մեկին ոչինչ չլինի: Չգիտեմ էլ՝ սա ճակատագի՞ր էր, թե՞ ինչ, բայց միշտ ասել եմ, որ գոնե այսքանով ավարտվեր»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս ավագ որդին՝ Արամը: «Խելացի, հասկացող տղա է Արամս, ամեն ինչ անում է մեզ համար, փորձում է նաև այնպես անել, որ Գուչոյի պակասը չզգամ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ Արամս արցունքներս չտեսնի: Ես ամուսնուս եմ ուժ տալիս, նա՝ ինձ: Աղջիկս է մեզ թև ու թիկունք իմ հրաշք թոռնիկների հետ: Երբ Արամիս էլ ամուսնացնեմ, երևի թե մեր կյանքը մի քիչ կփոխվի»:

Հ. Գ. - Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»