Դոնի Ռոստովում ԱԹՍ-ի կործանման պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնի Ռոստովում արտակարգ դրություն է մտցվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռոստովի մարզում ոչնչացրել են ուկրաինական երկու ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Վասիլի Գոլուբևի խոսքով՝ ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչու սարքերից մեկն ընկել է քաղաքից դուրս՝ արևմտյան մասում, երկրորդը՝ կենտրոնում՝ Պուշկինսկայա փողոցում։
Վնասվել են երեք շենքերի ճակատային հատվածը և մեքենաներ, ոտքերի կտրած վերքերով բուժօգնության է դիմել մեկ անձ, ով հրաժարվել է հոսպիտալացումից:
«ԱԹՍ-ի կործանման վայրում՝ Պուշկինսկայա փողոցի 39,41,42 տների հատվածում, ժամը 9.00-ից հայտարարվել է արտակարգ ռեժիմ։ Այս երեք շենքերում բնակվում է 99 մարդ, նրանց սնունդի հարցը կկազմակերպենք»,- ասել է Գոլուբևը։