Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա է մեր դիրքորոշումը․ Ռուբեն Վարդանյան
ԲԼՈԳ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա է մեր դիրքորոշումը:
Այն բոլոր ուժերը, որոնք ընդունում են այս մոտեցումը, ընդունելի են մեզ համար ու մենք պատրաստ ենք առավելագույնս աջակցել նրանց:
Մենք ունենք շատ լուրջ մարտահրավեր՝ կյանքի ու մահվան մարտահրավեր, և ինձ համար անհասկանալի է, թե այս իրավիճակում ինչպես կարելի է քաղաքական պայքար տանել, մտածել պաշտոնի մասին։ Այս իրավիճակում մի հարց կարող է լինել․ ի՞նչը կօգնի մեզ Արցախը պահել հայկական, ի՞նչը կօգնի մեզ Արցախը դարձնել ավելի անվտանգ և պահպանել մեր անկախ պետականությունը։ Ինչն օգնում է՝ պետք է դրան աջակցել, ինչը՝ խանգարում է, դրա դեմ պետք է պայքարել։
Սա է միակ ճանապարհը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



