Երևանում բախվել են Ford Fusion-ն ու մոպեդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Fusion-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը: