Բաքուն պնդում է, որ ՀՀ-ն դուրս է բերում զորքերն Արցախից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է.
Վաղ առավոտից Հաքարի գետի մոտ գտնվող Լաչինի սահմանային անցակետում հայ երիտասարդների ամբոխ է հավաքվել, որոնց ուղեկցում են Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Նրանք գրավել են ադրբեջանցի սահմանապահների ուշադրությունը, գրում են Haqin.az-ը։
Ըստ աղբյուրի, երիտասարդները պնդել են, որ շտապում են Երևանի պետական համալսարան՝ ուսումը շարունակելու։
«Առաջին անգամ ենք հանդիպում ուսանողների, ովքեր նման են լեռնային մարտիկների, ինչպիսիք կան սիրիական Քրդստանում, Բեյրութի մոտ գտնվող Դահայում կամ Պրիգոժինի բանակում: Ըստ ամենայնի, ադրբեջանական բանակի ճնշման և Բաքվի իշխանությունների կոշտ, անզիջում դիրքորոշման ներքո Երևանն իր համար դժվար որոշում կայացրեց հետ կանչել 2020 թվականի պատերազմից առաջ ուղարկված պրոֆեսիոնալ մարտիկներին։ Նրանք սոված ու քշված, իրենց կառավարության կողմից լքված, փորձում են փրկվել»,-գրել է ադրբեջանական պարբերականը։
Ավելին՝ այստեղ