Լուսինե Թովմասյանի ընտանեկան weekend-ը (ֆոտո)
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղորդավարուհի, մոդել եւ, պարզապես, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հանգստյան օրերն անցկացրել է ընտանեկան միջավայրում։ Նա ամուսնու եւ երեխաների հետ վայելել է ակտիվ հանգիստը բնության գրկում։
Լուսինեն կիսվել է լուսանկարներով եւ հավելել, որ weekend-ն անմոռանալի է անցել։
Կադրերից երեւում է, որ նրանք զբաղվել են ձիավարությամբ, զբոսնել ու վայելել հայաստանյան սարերի զով օդը։
Օրեր առաջ, ի դեպ, մոդելը խոսել էր սպորտով զբաղվելու կարեւորության մասին, հատկապես ընդգծելով ընտանիքի հետ մարզվելու հետաքրքրությունը։
«Սպորտը շատ հետաքրքիր է, երբ ընտանիքով են զբաղվում: Այն շատ կարեւոր է դառնում եւ ուրախ: Երեխաների համար շատ կարեւոր է, որ նրանք էլ ներգրավված լինեն: Այդպես դառնում է ոչ թե սպորտաձեւ, այլ ապրելակերպ, որը օգտակարի եւ հաճույքի միաձուլումն է»,-գրել էր նա։