Երեւանում քաղաքացին սպառնում է ցած նետվել կամրջից. Նա վնասվածքներ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երեւանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կանխվել է 51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հսկողությամբ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր (Կ.Մ.-ի մարմնին առկա էին վնասվածքներ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



