Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» դիրքորոշումը չի փոխվել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» դիրքորոշումը չի փոխվել, մինչ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր, հիմա էլ պնդում է, որ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է։ Նախկին պետնախարար, ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանն առցանց եղանակով քաղաքացիների հարցերին պատասխանելով, նշել է, թե իրենք նախկինի պես համարում են Աղդամի ճանապարհի բացումը կարմիր գիծ։ Հարցին, թե՝ Արայիկ Հարությունյանից հետո, Արցախի նոր նախագահը համաձայնվեց Աղդամի ճանապարհի բացմանը, իսկ իրենք հանդուրժեցին, Ռուբեն Վարդանյանը նշել է. «Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է, մենք պետք է ունենաք ազատ միջանցք Հայաստանի և աշխարհի հետ կապող և այդ կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, անընդունելի։ Նույն ձև այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը և Լաչինի միջանցքը չի աշխատում և փորձում են օգտագործել Ակնա-Ասկերան ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի»։ «Մենք պետք է ունենաք Հայաստանի հետ կապ առանց սահմանափակումների»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդունեն, թե չընդունեն մարդիկ, միևնույն է դա կարմիր գիծ է, ուղղակի այժմ տարբեր ձևերով կարելի է պայքարել. «Մենք հասկանալով, թե ինչ է կատարվում Արցախում, որոշեցինք, որ չենք պայքարելու այլ ձևով, որ պառկենք մեքենաների տակ, դա արդեն ճակատի որոշումն է։ Կարմիր գիծ է նաև Ադրբեջանի առաջարկած անձնագրերը, դրամը փոխելը, ենթակառուցվածքները։ Այո՛, պետք է ունենանք կարմիր գծեր և դրա խափանման ժամանակ պայքարենք, ուրիշ բան, որ կա Արցախի իշխանություն, որն իրավունք ունի որոշումներ կայացնել»։

Նա նաև քննադատել է նախորդ 30 տարիների իշխանություններին, նշել, թե 1994 թվականից ի վեր մի քանի տարբերակներ են եղել սեղանին դրված, սակայն մեծամասնությունը չի ստորագրվել Ադրբեջանի կողմից։ «Ցավալի է, որ Հայասատանի իշխանությունները 30 տարվա մեջ չկարողացան գտնել այն ճանապարհը, որը թույլ կտար մեր դաշնակիցներին և մեր կապերը ստիպել, պայմանավորվել այն դրվածքով, որ մեզ ընդունելի կլիներ, բայց դա արդեն չի եղել, բայց հիմա ամենքս պետք է նայենք, թե ինչ պետք է անենք, որ ունենանք այն տարբերակը, որ առաջ գնանաք, ոչ թե նայենք հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Արամ Մելքոնյան

Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետը