Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիկ Դարչինյան. Որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը զրուցել է հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ: Ավստրալիայում բնակվող հայ մարզիկը մեզ հետ անկեղծացավ ոչ միայն բռնցքամարտի, այլև՝ ընտանիքի և ծննդյան 40-րդ տարեդարձի հետ կապված սնահավատությունների մասին:

-Վիկ, այդտեղ՝ Ավստրալիայում, ինչպե՞ս եք անցկացրել տոները: Ստացվո՞ւմ է պահպանել ավանդույթները, թե՞ դժվարանում եք:

-Այստեղ տարբերվում է նրանով, որ Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին և առավել մեծ, քան Նոր տարին: Ամանորն այստեղ այնքան էլ ոգևորված չեն նշում, նույնիսկ տոնածառներն արդեն հանված են լինում այդ օրերին: Մենք, իհարկե, պահում ենք հայկական ավանդույթը՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հատկապես, որ ծնողներս այստեղ են: Բայց այնպես չի, որ անտեսում ենք այն, ինչ կատարվում է այստեղի կարգով:

-Օրեր առաջ դարձաք 40 տարեկան, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Դուք է՞լ սնահավատ եք ու մտածում եք, որ 40-ամյակը նշել չի կարելի, թե՞ մեծ խնջույք էիք կազմակերպել:

-Ընտանիքի հետ միասին նշեցինք ծննդյանս օրը, բայց մեծ խնջույք չէի կազմակերպել, շատ ընկերներ չէի կանչել, միայն մի քանիսն էին: Ճիշտ է, կլոր տարեդարձ էր՝ 40-ամյակ, բայց նախընտրեցի փոքր անել: Ես այնքան էլ սնահավատ չեմ, բայց դե որ մարդկանց մեջ տարածված է ու իմ շրջապատում էլ շատերը 40-ամյակն առանձնապես չեն նշել, որոշեցի ինքս էլ հետևեմ նրանց: Ի դեպ, իմ ընկերներից ոչ-ոք, նույնիսկ փոքր սեղանի շուրջ, իր 40-ամյակը չի նշել, բայց ես ընտանեկան փոքրիկ միջոցառում արեցի:

-Շա՞տ ընկերներ ունեք այդտեղ:

-Այո, այստեղ մեծ հայկական համայնք կա, որի շրջանակներում շատ ընկերներ ունեմ:

-Ծննդյան օրերին մարդիկ փորձում են վերհիշել կյանքի ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումները: Թեև դուք շատ-շատ ձեռքբերումներ եք ունեցել, բայց ամեն դեպքում՝ 40 տարիների ընթացքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Հավանաբար, 2008 թվականին աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն էր, երբ նվաճել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր 4 միջազգային կազմակերպությունների հաղթողի գոտիները: Սակայն հետագայում չկրելով ոչ մի պարտություն՝ թողեցի տիտղոսներս և տեղափոխվեցի ավելի բարձր քաշային կարգ: Դա էր իմ ամենամեծ և՛ ձեռքբերումը, և՛ սխալը` երկուսն էլ նույն տարվա մեջ: Այո՛, սխալ էր, որ թողնելով գոտիներս, փոխեցի քաշային կարգս:

-Եվ ո՞րն էր նման որոշման պատճառը:

-Ոչ-ոք չէր ցանկանում ինձ հետ մենամարտել այդ քաշային կարգում:

-Եթե չեմ սխալվում, վերջին 10 տարում դուք միակ բռնցքամարտիկն եք, ով կարողացել է աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ...

-Այո, 2008 թվականից մինչև անցյալ տարի միակ բռնցքամարտիկն էի, ով բացարձակ չեմպիոն էր դարձել, սակայն գերծանր քաշային կարգում բոլոր 4 գոտիները կարողացավ նվաճել նաև Վլադիմիր Կլիչկոն, որը, սակայն, դեկտեմբերին պարտվելով Թայսոն Ֆյուրիին, ընդհատեց իր 11-ամյա գերիշխանությունը:

-Բռնցքամարտն ավելի դժվա՞ր է դարձել, որ այդքան բարդացել է այդ տիտղոսները նվաճելը:

-Այո, շատ են բարդացրել: Կա աշխարհի չեմպիոնի 4 գոտի, որոնցից գոնե 3-ը պետք է նվաճես, որպեսզի դառնաս բացարձակ չեմպիոն:

-Որքան նկատել եմ, դուք հաղթանակներն ու պարտությունները համադրում եք…

-(Ծիծաղում է) Լինում են պարտություններ, իհարկե: Ուղղակի պատճառն այն է, որ տեղափոխվելով այլ քաշային կարգ՝ անտեսեցի այդ քայլից ինձ զերծ պահող մարզիչներիս հորդորները, որոնք դրա պատճառով նույնիսկ նեղացան ինձնից: Պարտություններս պայմանավորված էին ոչ այնքան նրանով, որ հակառակորդներս ուժեղ էին, այլ նրանով, որ ավելի մարմնեղ էին, քան ես: Հավատում եմ, որ կունենամ ևս մեկ տիտղոս. կդառնամ իմ ներկայիս՝ երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն ու կավարտեմ մարզական կարիերաս: Արդեն ժամանակն է:

-Փաստորեն, կարելի է ենթադրել, որ 2016 թվականին կավարտե՞ք Ձեր ելույթները:

-Այո, որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս: Պայմանագրեր ունեմ մինչև տարեվերջ, որոնք այլևս չեմ երկարաձգի:

-Տարի՞քն է ստիպում նման որոշում ընդունել:

-Այս պահին կան աշխարհի չեմպիոններ, ովքեր 40-ից բարձր տարիքի են՝ Մարկեսը 43 տարեկան է, և որոշել է 1-2 մենամարտից հետո ավարտել, Վլադիմիր Կլիչկոն հասակակիցս է: Կան 45 և ավելի տարիք ունեցող աշխարհի չեմպիոններ: Ես որոշել եմ այլևս չշարունակել, այդպես ավելի ճիշտ եմ գտնում:

-Տեղյակ եմ, որ փետրվարին պետք է հերթական մենամարտն անցկացնեք: Կմանրամասնե՞ք, թե ով է լինելու Ձեր մրցակիցը և ի՞նչ տիտղոսի համար եք պայքարելու:

-Իրականում, մենամարտը նախատեսված է մարտին: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում, երեք օր առաջ եմ զրուցել այդ մասին: Աշխարհի չեմպիոնի գոտու համար եմ պայքարելու, բայց դեռևս պարզ չէ, թե գործող տիտղոսակիրներից ում կհանդիպեմ:

-Վիկ, արդեն քանի՞ տարի է, որ բնակվում եք Ավստրալիայում:

-Այստեղ եմ եկել 1999 թվականի կեսերին՝ օլիմպիադայից մոտ 6 ամիս առաջ: Օլիմպիադային մասնակցելուց հետո վերադարձա Հայաստան, սակայն 2000 թվականի գարնանը հրավեր ստացա ու եկա այստեղ: Այնպես որ, արդեն 16 տարի է՝ բնակվում եմ Ավստրալիայում:

-Զրույցի սկզբում նշեցիք, որ Ձեր ծնողները Ձեզ մոտ են բնակվում: Սակայն Հայաստանում հաճախ եք լինում: Այստեղ շա՞տ ազգականներ ունեք:

-Այո, հաճախ եմ լինում: Հայաստանում շատ բարեկամներ ունեմ՝ մորաքույրներ, հորեղբայրներ, հորաքույրներ, իրենց զավակները, թոռները…

-Իսկ Ձեր հայրական տունը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե, Վանաձորում է հայրական տունս:

-Եթե չեմ սխալվում, հայրենի քաղաքում նաև Ձեր մարզադպրոցն ունեք:

-Մարզադպրոցը մարզչիս՝ Վազգեն Բադալյանի անվան է, բայց իմ դպրոցն ունեմ այստեղ՝ Ավստրալիայում: Երբ բռնցքամարտից հեռանամ, կմտածեմ նաև Հայաստանում իմ անվան դպրոց հիմնելու մասին:

-Եթե դեմ չեք, մի փոքր էլ Ձեր ընտանիքից զրուցենք:

-Սիրով:

-Ձեր կինն ի՞նչ ազգության է:

-Ռուս է:

-Հարմարվե՞լ է հայկական ավանդույթներին:

-Իհարկե, շատ լավ հայկական կերակուրներ է պատրաստում (ժպտում է): Նա Հայաստանին լավ ծանոթ է, այդտեղ հաճախ է եղել:

-Հայերենին տիրապետո՞ւմ է:

-Չի խոսում հայերեն, բայց ամեն ինչ հասկանում է:

-Երկու որդի ունեք: Կպատմե՞ք մեզ նրանց մասին:

-Ավագ որդիս 8 տարեկան է, փոքրս շուտով երկու տարեկան կդառնա: Մեծ տղաս ջիուջիթսու մարզաձևով է զբաղվում, իսկ փոքրը դեռ սպորտային տարիքում չէ (ծիծաղում է):

-Ձեր ավագ որդին տիրապետո՞ւմ է հայերենին:

-Անգլերեն է խոսում, բայց երբ իր հետ հայերեն և ռուսերեն խոսում ենք, հասկանում ու անգլերենով պատասխանում է: Վստահ եմ՝ հետագայում լավ կտիրապետի մեր լեզվին:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Եվ վերջում կասե՞ք՝ երբ սպասենք Ձեզ Հայաստանում:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի և շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանելուն, ապա հստակ ժամկետներ նշել կդժվարանամ, բայց կարծում եմ՝ հաջորդ մենամարտից հետո Հայաստան կգամ:

Նշենք, որ Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի 2008-09 թվականների բացարձակ չեմպիոն է, IBF կազմակերպության թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն (2004—2007), 2008-10 թվականներին երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA և WBC կազմակերպությունների աշխարհի չեմպիոն, սիրողական բռնցքամարտի Հայաստանի քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության և աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր… 

Նելլի Մարգարյան

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան