Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ակնայով Ստեփանակերտ ռուսական հումանիտար օգնություն հասավ: Հաջորդիվ քայլերն ուղղված են Լաչինի միջանցքի բացմանը: Ավելի հաճախ քաղաքական ու հասարակական իրադարձությունների շուրջ ձևավորված աղմուկը թույլ չի տալիս զանազանել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար նախ պետք է հստակ հասկանալ, որ այն մեկ օրվա արդյունք չէ:

«Ամեն ինչին ավելի պարզ նայենք: Հումանիտար օգնությամբ մեքենա է մտել Ստեփանակերտ, այն եկել է Ռուսաստանից: Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդիկ լուրջ խնդիրներ ունեն սննդի հետ կապված: Այն, որ մեքենան հասել է Ստեփանակերտ և թեկուզ կարճ ժամանակահատվածի և, այո, քիչ թվով մարդկանց հոգսը մի փոքր կթեթևանա, դրական է: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր հարց, որը վստահ եմ՝ դիտավորյալ չի շեշտադրվում: Ո՞վ է թույլ տվել, որ մեքենան տեղ հասնի: Թույլ է տվել Ղարաբաղի իշխանությունը, ժողովուրդը: Զուգահեռաբար Ղարաբաղի այսօրվա իշխանությունը թույլ չի տվել, որ այդ ճանապարհով անցնի Ադրբեջանի Կարմիր մահիկի մեքենան: Փորձենք, մի կողմ դնելով ամեն ինչ ու բոլորին, նայել բացառապես այդ փաստին: Ղարաբաղն է որոշում՝ այդ ճանապարհով ով կարող է անցնել, ով՝ ոչ, այն ճանապարհով, որն, ըստ Ադրբեջանի, իրենցն է: Այս հարցի շեշտադրումներն այնքան պարզ են, բայց կան մարդիկ, որ դրա մեջ տեսնում են սարսափելի վտանգ՝ Ղարաբաղը կորցրեց իր սուվերենությունը, դարձավ Ադրբեջանի մաս և այլն: Բայց լրիվ հակառակն է, այդ փաստը վկայում է, որ Ղարաբաղի իշխանությունը վերահսկում է ճանապարհը: Ցավոք, մարդկանց մեծ մասն այդ հասարակ իրադարձությունը մեկնաբանում է ոչ թե այդ պարզ տրամաբանությամբ, այլ ելնելով նրանից, թե ամերիկամետ է, ռուսամետ և այլն: Եթե այդ մեքենան լիներ, ասենք, ֆրանսիական կամ ամերիկյան, շատերն այդ աղմուկը չէին բարձրացնի: Աղմուկ բարձրացնողները որոշել են, որ Ռուսաստանը կործանված է, և պետք է բռնել հակառակ կողմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ մեղադրում են Ղարաբաղի՝ դեռ մի քանի օրվա իշխանություններին: «Գրում են՝ նոր նախագահը և նրան ընտրած պատգամավորները պատասխանատու են 30 հազար սոված երեխաների համար: Բայց չէ՞ որ նրանք չեն ստեղծել այն վիճակը, որ երեխաները հիմա խնդիրներ ունեն: Կարևոր է հաջորդ քայլը՝ աշխատելու են, որ բացվի Լաչինի միջանցքը: Կրկին մեղադրում են՝ Լաչինի միջանցքը չի բացվել: Բայց չէ՞ որ այն փակ է դեկտեմբերից, մարդիկ նոր են ստանձնել իշխանությունը և փորձում են լուծել այդ հարցը: Հույս ունեմ, որ կստացվի, եթե շատ չխանգարեն: Եթե հարցնեք, թե ով պետք է խանգարի, կարձագանքեմ՝ ցավոք, ամենամեծ խանգարողը Երևանն է՝ այդ աղմուկով, անիմաստ խոսակցություններով ու բամբասանքներով, «բա ինչո՞ւ չէիք լսում Սամվել Բաբայանին, ինչո՞ւ չէիք համաձայնում, որ Աղդամով բեռ գա և այլն»»,-նշում է մեր զրուցակիցը:

Լաչինի միջանցքը բացելու մասով հայտարարությունները, կարծես, ավելի կտրուկ են դարձել: «Միջազգային հանրությունն ասում է, որ միջանցքը պետք է բացվի: Աղդամի ճանապարհի հարցում միջազգային հանրության համար գուցե անհասկանալի է, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի համաձայնում դրա բացմանը: Միջազգային խաղացողների կողմից ճնշումն ուժեղացել է միջանցքի բացման հարցում, երևի նաև այն պատճառով, որ նրանց միջև մրցակցություն կա: Բոլորն ուզում են, որ իրենց խոսքն ավելի լսելի լինի, իրենք դառնան հարցի հիմնական լուծողը: Այս ճնշումն ազդում է Ադրբեջանի վրա, կարծում եմ՝ ցանկանում են ինչ-որ բանաձև գտնել, որ և՛ միջանցքը բացվի, և՛ Աղդամով ճանապարհը: Բայց երկրորդի դեպքում ստիպողաբար ինչոր բան անել չեն կարող: Ղարաբաղի իշխանություններից շատ բան է կախված: Վերջերս նախագահն ասել էր, որ կարևորն այն է, թե ով է վերահսկում այս կամ այն ճանապարհը և անվտանգությունը: Կան կոնկրետ կետեր, որոնք այս պահին կարևոր են: Ասում են՝ հիմա բանակցությունների են գնում Լաչինի միջանցքը բացելու նպատակով (հարցազրույցը տեղի է ունեցել երեկ կեսօրին), կամ՝ ինչպես պետք է գործի Աղդամով ճանապարհը: Հիմա Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ կա, հավանաբար քննարկվում է, թե Կարմիր խաչն ու խաղաղապահները կարող են միջանցքով անարգել անցնել, թե՞ ոչ: Պրոցեսը նոր է սկսվել, Ղարաբաղի նոր իշխանությունն, ըստ երևույթին, փորձում է այդ հարցերի լուծումը գտնել, ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Սահմանային կուտակումները, զորաշարժը անտարբեր չի թողնում որևէ բանական մարդու: Զորաշարժը ընդամենը ճնշո՞ւմ է, թե՞ ագրեսիայի նախապատրաստություն: «Ե՛վ սպառնալիք կա, և՛ ուժի ցուցադրում: Ավելի շատ՝ ուժի ցուցադրում, որ «կարող ենք սկսել»: Արցախում ճանապարհների պատմության կոնտեքստում սա առաջին հերթին շանտաժ է, ճնշում է նաև Ղարաբաղում ընթացող ներքաղաքական պրոցեսների վրա: Ամենևին չեմ ուզում քննարկել, թե ով ում շահն է պաշտպանում: Մեր վերլուծաբանները ճիշտ կանեն, եթե Ղարաբաղի կոլեկտիվ որոշումն ընդունեն որպես ճիշտ որոշում, ղարաբաղցիները միշտ գտնում են ճիշտ ճանապարհը ամենադժվար վիճակից: Մի կողմից Աղդամի ճանապարհը գործարկելու շանտաժն է, մյուս կողմից, որ Հայաստանը ոչ միայն հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, այլ նաև ստորագրի: Բնական է, Ադրբեջանը ուզում է պարտադրել, ցույց տալ, որ ուժեղ է, որ գնանք նոր զիջումների: Հիմա դժվար է ռազմական նոր գործողությունների առիթ գտնել, կա միջազգային հանրության գործոնը, որքան էլ Հայաստանը ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեկ է՝ այդ հարաբերությունները կան, նա պարտավորված է որպես դաշնակից միջամտել, որքան էլ խոսեն, որ խաղաղապահները ոչինչ չեն անում, և Արևմուտքից զանգերի միջոցով է խաղաղությունը պահպանվում, բայց հասկանում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել