Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժայի կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որոշումներ են ընդունում ռազամաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ՝ հաշվի չառնելով կարևոր և գերակա խնդիրները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ կարծիք հայտնելով, որ գործող քաղաքական ուժի գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։
«Հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրները։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն և ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրականացվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որ առկա են Արցախում և ՀՀ սահմաններին», - նկատեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Նրա դիտարկմամբ՝ երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեց, որ իշխանությունները 44-օրյա պատերազմից մինչև հիմա գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո, և ձեռք բերած պայմանավորվածություններին հասել են միայն ու միայն տարածաշրջանում նոր խաղաղացողների ճնշման տակ։
Ըստ Օհանյանի՝ իշխանությունը 2 վատ քաղաքականություն է վարում․ առաջին՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում են իրականացնում՝ սրանով երկիրը վերածելով ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի։