Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանը մտադիր է նոր զորավարժություններ անցկացնել. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին:
Ընդ որում` խոսք է գնում նաև բազմակողմ զորավարժությունների անցկացման մասին, որի մասնակիցների մոտավոր կազմը կարելի է պատկերացնել:
Ստեղծված օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով այսօր այցելել եմ առաջնագիծ, ծանոթացել զարգացումների ընդհանուր դինամիկային, զրուցել մեծ թվով զինծառայողների, տարբեր օղակների հրամանատարների հետ:
Հատկապես այս օրերին թշնամու բոլոր շարժերին պետք է խոշորացույցով հետևել, մանրամասն վերլուծել նրանց ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն:
Նույնը վերաբերվում է նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը, որին ոչ միայն պետք է հակազդել, այլ դրանց հիման վրա որոշակիորեն կանխատեսելի դարձնել ադրբեջանական մտահղացումները:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



