Սու-34 կործանիչները հագեցվել են հեռահար թևավոր հրթիռներով. «ՌԻԱ Նովոստի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական Սու-34 առաջնագծի ռմբակոծիչները ձեռք են բերել հեռահար թևավոր հրթիռներ կրելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ մոդիֆիկացված ռմբակոծիչներն արդեն կիրառվել են Ուկրաինայի մարտական գոտում։
«Հրթիռը նոր չէ, ինչպես ինքնաթիռը, բայց նախկինում դրանք չեն օգտագործվել մեկ համալիրում, և նոր լուծումը մեծացնում է ինչպես հրթիռի, այնպես էլ ինքնաթիռի օգտագործման փոփոխականությունը»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։
Զրուցակցի խոսքով՝ Սու-34-երը կարող են պահանջվել որպես հեռահար թևավոր հրթիռների կրող, օրինակ, այն դեպքում, երբ «ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության պայմաններում հարկավոր է ռազմավարական առաքելություններ իրականացնել»:
Սու-34-ն առաջնագծի գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ է։ Այն Սու-27 կործանիչի մոդիֆիկացիան է։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերում այն կիրառության է անցել 2014 թվականի մարտի 20-ին։ Առավելագույն արագությունը 1900 կմ/ժ է, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ առանց լիցքավորման և 7000 կմ՝ լիցքավորման դեպքում։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 14 650 մ է, անձնակազմը՝ երկու հոգի։