Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանը ԼՂ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության վերաբերյալ նոր փաստեր է հրապարակել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Արցախպրես»–ը հայտնում է, որ պարսկալեզու «Ազարհիա.օրգ» կայքը արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Հրապարակված տեսանյութում  երևում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթփուրը զինվորական համազգեստով կանգնած է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողքը և հետևում է ադրբեջանցի զինվորների ռազմաուսումնական վարժանքին:

Տեսանյութի մեկ այլ հատվածում Հաղիղափուրը ելույթ է ունենում ադրբեջանցի զինվորների առջև:

«Վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները ժխտում են ԼՂ պատերազմի ընթացքում Իրանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, սակայն առաջիկայում Իրանի ցուցաբերած աջակցության վերաբերյալ այլ փաստեր ևս կներկայացվեն»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշում է իրանական աղբյուրը:

Նշենք, որ Մանսուր Հաղիղաթփուրը ներկայում զբաղեցնում է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Հաղիղաթփուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Մանսուր Հաղիղաթփուրը զբաղեցնում էր Արդաբիլի նահանգապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովն օրերս հայտարարել էր, թե իրանցի խորհրդարանականի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: Նովրուզովը Հաղիղաթփուրին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մեջ:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն, արձագանքելով Սիավուշ Նովրուզովի մեղադրանքին, մասնավորապես  նշել է. «Պատերազմի ժամանակ Դուք և մյուս պատգամավորները որտե՞ղ էիք, ձեզանից, ձեր երեխաներից քանի՞ հոգի է մասնակցել պատերազմին: Ինչո՞ւ էին սովորաբար նվիրյալ ու ոչ ադրբեջանցի երիտասարդները սպանվում թիկունքից: Իրականում սա հարց է նահատակների ծնողների կողմից, թե ինչո՞ւ իրենց որդիները սպանվեցին թիկունքից»:

Հավելենք նաև, որ ավելի վաղ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, անդրադառնալով պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, ասել է. «Այն ժամանակ ես անձամբ եմ հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի և Ադրբեջանի զինված ուժերի համար հատուկ ռազմաուսումնական վարժանքներ կազմակերպվի»:

Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը