Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը Հայաստանում անընդհատ նոր խնդիրների է բախվում, իսկ կառավարության ղեկավարն ու կրթության բնագավառի պատասխանատուները դեռ շարունակում են խոսել ոլորտի «բարեփոխումների» մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում անընդհատ հայտարարել է կրթության ու գիտության մակարդակի բարձրացման մասին, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Օրինակ՝ հանրակրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքի ինդիկատոր է ուսուցիչների նկատմամբ մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչներն իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար չնչին աշխատավարձ են ստանում։

Այնուամենայնիվ, իշխանություններն այնպիսի ֆոն են ստեղծում, որ տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Վերջերս էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 300-400 և 500 հազար դրամ է, մնում է, որ նրանք գնան ու տեր կանգնեն իրենց աշխատավարձին։ Նկատենք՝ խոսքն այն մասին է, որ ուսուցիչները 300-400 կամ 500 հազար դրամ զուտ տեսականորեն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ անցնեն կամավոր ատեստավորում և հաղթահարեն նախատեսված շեմը։ Իսկ, ինչպես ուսուցիչներն են պնդում, ատեստավորման տեստերի հարցերն էլ այնպես են կազմված, որ մասնակիցների 70 տոկոսից ավելին չկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, կամ, ինչպես նախօրեին ուսուցիչներից մեկն ասաց՝ «առը հա, թե կհաղթահարես»։

Իրականում, եթե երկրում մի քանի տասնյակ ուսուցչի աշխատավարձը ատեստավորման արդյունքում բարձրացել է, ընդ որում՝ բացարձակապես ոչ նշված չափով, ապա, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատավարձը նվազել է։ Ի մասնավորի՝ նրանք չեն վճարվելու գրավոր աշխատանքները ստուգելու համար։ Եվ ոչ միայն: Արդյունքում ուսուցչի աշխատանքը սոցիալական տեսանկյունից դառնում է էլ ավելի ոչ գրավիչ։ Իշխանական բարձր պաշտոնյաների աշխատավարձը, որոնց մի զգալի մասը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ, նույնիսկ պատշաճ բարձրագույն կրթություն չունի, բարձրացվում են առանց որևէ պայմանի ու ատեստավորման, ավելին՝ պարգևավճարներ են շռայլվում, բայց ուսուցիչների դեպքում լրիվ հակառակն է։ Մյուս կողմից էլ, երբ անհրաժեշտ է լինում ուսուցիչներին ներգրավել քարոզարշավին, իշխանությունները նրանց որպես «մասովկա» են օգտագործում իրենց միջոցառումների ժամանակ, բայց երբ պետք է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը լուծել, հակառակն է արվում, ու ուսուցիչները հայտնվում են անտեսված վիճակում։

Այս ամենի հետ մեկտեղ, առանց իրավիճակը գնահատելու և ծանրութեթև անելու, կառավարությունը կտրուկ քայլերի է դիմում։ Օրինակ՝ օգոստոսի 20-ից սկսած ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, այլևս չեն կարող աշխատել։ Առանց այն էլ դպրոցներում ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում։ Շատ դեպքերում նույնիսկ դիմողներ էլ չկան այդ տեղերի համար, քանի որ ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։Այս քայլով (քայլերով) «քայլող» իշխանությունը, ի դեմ ԿԳՍՄ նախարարության, «կադրային սով» է ստեղծում հանրակրթության ոլորտում՝ առանց հաշվի առնելու այդ ամենի ծանր հետևանքները: Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնած ատեստավորման միջոցով կրթության որակի բարձրացման հարց չի լուծվում, քանի որ ատեստավորման համակարգը միայն թեստերի լրացում է նախատեսում և չի ներառում նաև երեխաների հետ տարվող աշխատանքները ու նրանց առաջադիմության արդյունքները։ Ուսուցիչը կարող է շատ խոր գիտելիքներ ունենալ իր առարկայի շրջանակներում, բայց չկարողանա այն մատուցել և աշխատել աշակերտների հետ։

Կարող է լինել նաև այնպես, որ ուսուցիչը հիանալի տիրապետի իր առարկային, փորձառու և պահանջված լինի, սակայն չկարողանա անցնել ատեստավորումը: Եվ մեծ մասի դեպքում հենց այդպես է: Ստացվում է, որ իշխանությունները հանրակրթական ոլորտում հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։ Դե, ինչպես բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում: Սա վերաբերում է նաև նրան, որ, առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ԿԳՍՄ նախարարության կողմից ներդրված նոր կրթական չափորոշիչներով լրացուցիչ բարդություններ են ստեղծվում ուսուցիչների համար։ Օրինակ՝ դպրոցներ կան, որոնք ընդամենը սահմանափակ թվով հին համակարգիչներ ունեն, ինտերնետ հասանելիությունն էլ խնդրահարույց է, բայց ուսուցիչներից պահանջվում է պատշաճ կերպով լրացնել էլեկտրոնային մատյանը։ Իսկ նոր դասագրքերն այնպիսի արագությամբ են ներդրվում, որ ուսուցիչները չեն էլ հասցնում ծանոթանալ ու յուրացնել դրանցում զետեղված բովանդակությունը, որը շատ դեպքերում ուղղակի խնդրահարույց է լինում։ Միևնույն ժամանակ որոշ դասագրքեր էլ, ինչպես արդեն գիտենք, չեն հասցրել տպագրել, և աշակերտները պետք է հեռախոսների միջոցով աշխատեն այդ դասագրքերով։

Հանրակրթության ոլորտն այսպիսի բարձիթողի վիճակի հասցնելու արդյունքում է, որ բազմաթիվ ուսուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին և նշելով, որ հակառակ դեպքում 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել և հեռանալ։ Փաստացի իրավիճակը կարելի է գնահատել այսպես. իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը։ Նրանք համապատասխան պայմաններ, որակ ու միջավայր չեն ստեղծում, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին, որոնք անհամատեղելի են այդ աշխատանքը կատարելու համար նախատեսված վճարի հետ։ Չնայած, եթե մեր անվտանգության համակարգը ներկայումս պարալիզացված է ու չի գործում, ապա կրթական համակարգի չգործելը իշխող ուժի համար ընդհանրապես խնդիր չէ՝ մանավանդ որ ազգային արժեհամակարգը մերժելու և նույնիսկ սեփական պատմությունից հրաժարվելու կուրս է որդեգրվել։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի