Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայի մեջ. Հաջիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, որը հիմնված է Ադրբեջանի առաջարկած և Հայաստանի կողմից ընդունված հինգ հիմնարար սկզբունքների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորությունը այս սկզբունքների հիմնաքարն է։ Ցավոք, վերջին շրջանում՝ սեպտեմբերի 2-ի Հայաստանի վարչապետի շնորհավորանքը Լեռնային Ղարաբաղին անկախության օրվա կապակցությամբ, լուրջ վնաս են հասցրել խաղաղ գործընթացին։ Մեկ այլ լուրջ խնդիր է սեպտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների անցկացումը Ստեփանակերտում»,-հայտարարել է Հաջիևը։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և ակնկալում է, որ Հայաստանը կառուցողական բանակցությունների ուղի կգա։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայի մեջ»,-հայտարարել է Հաջիևը։