Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անառիկ ժայռերով, թավ անտառներով և Կարմիր գրքի կենդանական աշխարհով Եղեգիսի կիրճում գործում է «Արևի» հյուրանոցը։

Հյուրանոցի հիմնադիրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Հյուրանոցի տեղանքը Գևորգը պատահական չի ընտրել. այն հարմար է զբոսաշրջիկների գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու համար։ Այստեղ գալիս են հյուրեր, որոնք սիրում են արկածային տուրիզմը։

Հյուրանոցը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Գևորգը հյուրանոցի հարևանությամբ կառուցել է թոնրատուն և բացօթյա սրահ, որտեղ կազմակերպվում են վարպետության դասեր՝ հայկական լավաշի ու գաթայի թխումից մինչև խորավածի պատրաստում։

«Եղեգիսի կիրճը Վայոց ձորի ամենահետաքրքիր և մշակութային ժառանգությամբ հարուստ հատվածներից մեկն է։ Իմ աշխատանքային մուտքը տուրիզմի բնագավառ պատահական է ստացվել։ Երբ սկսեցի տարբեր խմբերի հետ աշխատել, որոնց արշավային ուղղություններն անցնում էին Վայոց ձորով, հաճախ գիշերակացի խնդիր էր առաջանում։ Այսպես ձևավորվեց գաղափար՝ ստեղծել գիշերակացի վայր, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան մնալ։ Հյուրատան 2-րդ հարկը կառուցված է բեռնակիր կոնտեյներներից. ուզում էինք այնպիսի բան անել, որ նորամուծություն կլիներ Հայաստանում։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի՝ համատեղ հայտարարած դրամաշնորհի շրջանակում կառուցեցինք թոնրատուն, գինու մառան և բացօթյա սրահ, որտեղ ամառվա սեզոնին զբոսաշրջիկների համար կարող ենք հյուրասիրություն և վարպետության տարբեր դասեր կազմակերպել»,- նշում է «Արևի» հյուրանոցի հիմնադիր, տնօրեն Գևորգ Գասպարյանը։

Հյուրանոցում աշխատում են տեղացի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք այցելուների համար պատրաստում են տնական ու ավանդական ուտեստներ։ 

«Արևին» Գևորգի առաջին նախագիծն է, 2-րդը կառուցել է Գոշում, առաջիկայում ցանկանում է ևս մեկը հիմնադրել Լոռիում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան