Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընդգծված պասիվության «մեսիջները», ընտրությունների դասերը՝ բոլորին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասին առնվազն 1 ամիս ակտիվորեն խոսում էին այդ գործընթացում ներգրավված գործիչներն ու «կողքից հետևողները», տեղի ունեցան: Հրապարակված պաշտոնական նախնական արդյունքները, վստահ ենք, արդեն հայտնի են, բայց թեթևակի հիշեցնենք 14 մասնակիցներից «անցողիկ շեմը» հաղթահարած ուժերի արձանագրած արդյունքները. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»՝ 75 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32,57%-ը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»՝ 43 765 ձայն (18,89 %), Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինք՝ 35 739 ձայն (15,43 %), Արտակ Զեյնալ յանի գլխավորած «Հանրապետություն»՝ 26236 ձայն (11,32%) և Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22431 ձայն (9,68%):

Բայց Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրվեց մի ցուցանիշ, որի դեպքում խամրում են բոլոր ուժերի ստացած ձայները, տոկոսները, մանդատները... Խոսքը, թերևս կռահեցիք, ընտրողների ընդգծված պասիվության մասին է. ավելի քան 800 հազար գրանցված ընտրողից քվեարկության գնացել է ընդամենը 234 436 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի հազիվ 28,44 տոկոսը: Սա, հիրավի, մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դժվար է մտաբերել նման ընդգրկման մեկ այլ ընտրություն, որին այդքան քիչ մարդ մասնակցի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գրանցված ավելի քան 800 հազար ընտրողի մոտ 10 տոկոսը (մոտ 100 հազար մարդ) այս կամ այն պատճառով բացակայում է Երևանից, միևնույնն է, մասնակցության ցուցանիշը խիստ ցածր է: Մարդիկ չեն ցանկացել, ավելի ճիշտ՝ չցանկացան գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել որևէ ուժի օգտին կամ թեկուզ՝ «օգտագործել իրենց քվեաթերթիկը»: Տարբեր պատճառներով: Ընտրողների պասիվությունն, առհասարակ, ձեռնտու է օրվա իշխանությանը, քանի որ այն, ունենալով «վարչական ռեսուրսով» ներգրավվող իր «կայուն ընտրազանգվածը», այդ դեպքում դյուրությամբ է լուծում վերարտադրվելու խնդիրը: Բայց այս հանգամանքին դեռ կվերադառնանք:

Ընտրողների 28,4 տոկոս մասնակցության կամ, եթե կուզեք՝ 72,6 տոկոսի չմասնակցության ցուցանիշը առաջին հերթին շատ կոնկրետ մեսիջ է քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին՝ ընդհանուր առմամբ: Առաջին հերթին սա թերևս խոսում է այն մասին, որ մարդկանց մի ահռելի զանգված խորապես հիասթափված է բոլորից, քաղաքական պրոցեսներից, ընտրություններից, առնվազն չի հավատում ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությանը, չի վստահում իշխանությանը, չի վստահում ոչ մեկին: Սա, կարծում ենք, պետք է նկատի ունենան և սրանից պետք է որոշակի հետևություններ անեն առաջին հերթին առողջ քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները: Իսկ հիմա ՔՊ-ի ու իր իշխանության մասին: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքները եկան հաստատելու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի բացարձակ տապալումը: Ոչ թե սոսկ պարտությունը, այլ հենց տապալումը: Այո, հրապարակված թվերով ՔՊ-ն, այսպես ասենք՝ «առաջին տեղում» է, կարող է նույնիսկ ինչ-ինչ մանդատային մանիպուլ յացիաներով ավագանու միջոցով քաղաքապետ ունենալ, բայց, միևնույնն է, սա իրոք պարտություն ու տապալում է: Ընդ որում՝ օբյեկտիվ, սպասելի տապալում:

ՔՊ-ի օգտին տրվել է 75463 ձայն: Երևանում: Ավելի քան 1 միլիոնանոց մայրաքաղաքում: Դա ընտրողների ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսն է կազմում: Եթե դա տապալում չէ, ապա էլ ի՞նչ է: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն, թե ինչ թափով ու ծավալով էր ՔՊ-ն չարաշահում վարչական ռեսուրս ասվածը: Ավելին, նկատի ունենանք, թե այդ 75 հազար ձայնի մեջ որքանն են անմիջականորեն քպականների, նրանց «տնեցիների», մտերիմների, պետական հիմնարկների պաշտոնյաների ու աշխատողների ձայները: Այսինքն, ձայներ, որոնց մեծ մասը կա զուտ այն պատճառով, որ ՔՊ-ն է այս պահին իշխանության ղեկին: Կարելի է ասել, ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, Երևանում այս պահին ունի առավելագույնը 20 հազար քվե: Սեպտեմբերի լույս 18-ի գիշերվանից, երբ արդեն հասկանալի էր քվեարկության պատկերը, ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հրապարակային հարթակներում «երգել» այն մասին, թե՝ տեսեք, սա ժողովրդավարության, ազատ ընտրությունների ցուցանիշ է, այս, այն: Իրականությունն այն է, որ նախ՝ ինչպես նշվեց ու դա աչք ծակելու աստիճան բացահայտ էր, վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է եղել:

Մանրամասները հայտնի են, անիմաստ չկրկնենք: Բայց, այդ ամենով հանդերձ... 75 հազարից քիչ ավելի ձայն, ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսը: Անկախ այն բանից, թե հետագայում որ ուժը կամ ով ում կմիանա կամ չի միանա, ով ում հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի, ՔՊ-ն որ ուժից «մարդ կփախցնի» կամ չի փախցնի, որպեսզի իր ուզած քաղաքապետի թեկնածուին անցկացնի, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը Երևանում պարտված է: Ու այդ պարտությունն, ի դեպ, բացահայտ զգացվեց նրա գլխավորած նախընտրական երթից, որի մասնակիցների շարքերում գերազանցապես մարզերից ու մոտակա գյուղական բնակավայրերից բերված մարդիկ էին, ամեն դեպքում՝ ո՛չ Երևանի ընտրողներ: Այդ պարտությունն զգացվեց նաև հենց Նիկոլ Փաշինյանի նյարդային ու ցածրակարգ բառապաշարով հագեցած ելույթից: Ու այն երևանցիների մեծամասնությունը, որ սեպտեմբերի 17-ին գնաց ընտրատեղամասեր, քվեարկությամբ հակադարձեց նրան, պատկերավոր ասած՝ «դե բորդյուր լիզելը հիմի դու տես» տարբերակով:

Հաջորդ կարևոր դասը այս ընտրությունների այն էր, որ հույս արթնացավ, թե մեր ընտրողները վերջապես առարկայական կգիտակցեն, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը, յուրաքանչյուրի քվեն, ընդ որում՝ ճիշտ գնահատված, «չփոշիացող» քվեն կարող է էական դերակատարում ունենալ, որ «մեկ ա, բան չի փոխվելու» թեզը սնանկ է: Խնդրեմ, քաղաքապետի պաշտոնի ընտրությունը կախված է ավագանու 1 անդամի քվեից: Եվ վերջապես՝ ամենից կարևորն է, որ այս ընտրությունները որոշակի մարմին հաղորդեցին փոփոխությունների հետ կապված հույսերին: Մնում է, որ քաղաքական ուժերը անեն ճիշտ հետևություններ և այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակրանք չվայելող (մեղմ ասած) իշխանության փոփոխությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութ