Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ուղարկված հրավերը, ցավոք, մերժվել է «անջատողական ռեժիմի» (չակերտները՝ Iravaban.net-ի) կողմից։
Այս մասին Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրը պատրաստ է. պլանը պատրաստվել է համապատասխան մարմինների հետ»,- նշել է նա։
Հաջիև հայտարարել է նաև, որ Ադրբեջանը ստացել է Ղարաբաղում հայկական զորքերի զինաթափման երաշխիքներ․ «Մենք երաշխիքներ ենք ստացել, որ հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ողջ զինտեխնիկան տեղափոխվելու է Ադրբեջան»։
Բաքուն կարծում է, թե Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման համար ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա։