ՄԱԿ-ը խնդրել է երկրներին՝ 8 մլրդ դոլար հատկացնել 2016 թվականին սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը դիմել է երկրներին՝ խնդրելով 7,73 մլրդ դոլար հատկացնել Սիրիայի եւ հարեւան երկրների ավելի քան 22 մլն բնակիչների մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Համախարհային կազմակերպությունում պլանավորում են ընդգրկել 13,5 մլն կարիքավորների բուն Սիրիայում, երկրից 4,7 մլն փախստականների, որոնք ապաստանել են տարածաշրջանում, ինչպես նաեւ այն պետությունների 4 մլն բնակիչների, որոնք վերաբնակների են ընդունել հակամարտության ասպարեզի վերածված Սիրիայից:
Ինչպես նշել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գծով գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին, միջոցները կօգտագործվեն Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում եւ Եգիպտոսում ՄԱԿ-ի գործակալությունների գործողությունների ֆինանսավորման համար:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 250 հազար մարդ:



