Ֆրանսիան հեշտացնում է ՀՀ քաղաքացիների մուտքը այդ երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի այցեգիր տրամադրելու ընթացակարգի պայմանաժամը կրճատված է եւ զբոսաշրջային մուտքի այցեգիր կտրամադրվի երկօրյա ժամկետում:
Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջ» հայկական պաբերականը՝ հղում անելով lechotouristique.com-ին: Մուտքի արտոնագրի տրամադրումը հեշտացնելու մասին հայտարարել է անձամբ Ֆրանսայի արտգործնախարար Լորան Ֆաբիանը: Նա ասել է, որ զբոսաշրջային այցեգրի ընթացակարգը այսուհետեւ պետք է տեւի 48 ժամ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացիների համար:
Միաժամանակ, Չինաստանի քաղաքացիների զբոսաշրջային այցեգրի ընթացակարգի համար էլ սահմանվել է մեկ օր: Ըստ Ֆրանսայի արտաքին գործոց նախարարի` իրենց նպատակն է նման ընթացակարգերի պարզեցումով զարգացնել զբոսաշրջությունը: Ֆրանսական իշխանությունների նպատակն է մինչեւ 2020 թվականը երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 միլիոնի:
Գագիկ Աղբալյան



