Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին երկար ժամանակ է, ինչ միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է իրականացնում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից ստացվող տեղեկատվությունը անհանգստացնող է, էմոցիոնալ, երբեմն` հակասական, երբեմն` անորոշ: Մեկ բան հստակ է՝ շատ համայնքներ կտրված են մայրաքաղաքից, հստակ թվեր չկան զոհվածների և վիրավորների մասին, շատ ընտանիքների անդամներ չեն գտնում իրար, քաղաքացիական շատ անձանց և զինվորականների ճակատագիրն ուղղակի անհայտ է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ մարդիկ, որոնք կարողանում են Ստեփանակերտից իր հետ կապ հաստատել, մեկ բան են պահանջում:

«Նրանք այս իրավիճակը բնութագրում են որպես ցեղասպանության ակտիվ ֆազա, այսինքն՝ միտումնավոր ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք հեշտացնում են մարդկանց՝ տվյալ դեպքում հայության ոչնչացումն Արցախում: Ինչո՞ւ եմ ասում ոչնչացումը, այլ ոչ էթնիկ զտումները: Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի, Ռուսաստանի և, իհարկե, Ադրբեջանի կողմից պատնեշ կա, որ այդ ծուղակից գոնե կանայք, ծերերն ու երեխաները դուրս չգան: Եթե ունենք տղամարդիկ, որոնք ուզում են մնալ Արցախում և մինչև վերջին շունչը պայքարել, դա ողջունելի է: Բայց պետք է հստակեցնենք մեկ բան՝ այսօր Հայաստանի անգործությունը, ոչ ավել և ոչ պակաս, մասնակցություն է թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողություններին:

Կառավարության շենքում նստած ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ բոլոր նախարարներն այսօր մասնակցում են այդ թուրք-ադրբեջանական ցեղասպանության իրականացմանը: Ուրիշ բնութագիրը պետք է պարզապես քողարկի այս հանցագործությունը: Այնպես չէ, որ մեղադրվելու է Հայաստանը, ո՛չ: Մեղադրվելու են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և իր բոլոր նախարարները, պատգամավորները: Նրանք մեղադրվելու են անգործությամբ մասնակցելու մեջ, իսկ եթե դատարանը պարզի նաև նախնական պայմանավորվածությունների մասին, ապա դա կլինի ավելի ծանր հանցագործություն, ինչի համար բոլորը պատիժ են կրելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Զուգահեռ կամ էլ գուցե նույն իրականության մեջ ունենք մի պատկեր, երբ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից, այդ թվում՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե «հույս կա, որ ԼՂ բնակչությունը իրական հնարավորություն ունի վերադառնալու իրենց տները»: «Նա պարզապես կրկնում է այն, ինչ ասում է ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան նախագահը: Չպետք է այլևս զարմանալ: Իր բոլոր ձևակերպումները խոսում են այն մասին, որ այսօր մեր կառավարությունը նույնացված է Ադրբեջանի ցեղասպան ղեկավարության հետ»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Երբ ինն ամիս շրջա փակման մեջ գտնվող Արցախի մասին հրապարակումներ էինք պատրաստում, իրավիճակը բնութագրվում էր «ահագնացող հումանիտար ճգնաժամ և աղետ» ձևակերպմամբ: Նույն ձևակերպումները նաև այսօր են հնչում, բայց այսօր մարդիկ կանգնած են սեփական տները լքելու պարտադրված քայլի առաջ: Ալավերդյանն առաջարկում է այլևս չօգտագործել այս ձևակերպումները, քանի որ սա այլևս հումանիտար աղետ չէ:

«Շրջափակումը և դրա հետևանքներն ուղղակի հետևանք են ցեղասպանական հետևողական քաղաքականության: Այս մասին միայն ես չէ, որ տարիներ շարունակ և այս ամիսներին անընդհատ ասում եմ: Այս մասին խոսել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն»,-ընդգծում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը:

Շեշտում է՝ Արցախում տարվող ցեղասպանական քաղաքականության փաստն ապացուցել է Օկամպոն, բացի դա, հաստատել են մի շարք հայտնի ցեղասպանագետներ: «Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, հարկ չհամարեց անգամ տարածել Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը: Ինձ հետ զրույցում մարդիկ ասում են՝ Եվլախում բանակցություններ են վարում հումանիտար օգնություն հասցնելու վերաբերյալ, դրանք այդ ի՞նչ պիղծ կոչեր են, այն դեպքում, երբ ուղիղ վտանգ է սպառնում մարդկանց կյանքին: Նման ուշացած քայլերով քողարկում են իրենց անգործությամբ ադրբեջանական ցեղասպանության մեջ մասնակցությունը: Ուրիշ բանաձև չկա»,-ասում է Ալավերդյանը:

Հատկապես քաղաքական և հասարակական լայն շերտերի խոսույթում կարծես հետին պլան են մղվում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին զրույցները: «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին երկար ժամանակ է, ինչ իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն: Ինքնորոշման իրավունքն իրավաբանության մեջ յուսկոգենս, այսինքն՝ անքակտելի իրավունք է և որևէ մարդու կողմից խլելու ենթակա չէ: Տվյալ դեպքում այդ անձնավորությունն ինքնուրույն, առանց Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի ու նախագահի, բանավոր հայտարարություններ է անում, կասկածում եմ նաև, որ կա գրավոր ստորագրված փաստաթուղթ: Եթե կա, ապա դա հավասարազոր է ՌիբենտրոպՄոլոտով հանցավոր պայմանավորվածությանը: Մի քանի անգամ գրվել և հրապարակվել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի եզրակացությունը, որ ինքնորոշման իրավունքի ցանկացած, այն էլ ուժային ձևով ոտնահարումը նույնչափ նողկալի հանցագործություն է, ինչպիսին ցեղասպանությունն է, ապարտեիդը և ստրկությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղաքացիներն իշխանափոխություն են պահանջում: «Այն պահանջը, որը չի կարողանում մեր ընդդիմությունն իրականացնել, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր նորից արդիական է: Այնինչ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից հետո հաշված օրերի ընթացքում դա պետք է տեղի ունենար: Հարց ունեմ մեր գեներալիտետին՝ որտե՞ղ էին իրենք, ինչո՞ւ չեն պահանջել այդ հրաժարականը: Երբ այդ վախկոտ անձնավորությունը թաքնված էր բունկերում, ինչո՞ւ էին նրանք նրա մարմինը պաշտպանում, մարմին եմ ասում, որովհետև նրա հոգին վաղուց ծախված է: Այսօր ոչ միայն կառավարությունը, այլև բանակը, ներքին գործերի նախարարությունը և մյուս կառույցները մասնակցում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողություններին: Ինձ անընդհատ ասում են, որ եթե այն ժամանակ նա հրա ժ ա ր ա կան տար, պա տ ե ր ա զ մ կսկսվեր: Բայց 2020 թ.-ից հետո երեք տարում մենք որքան զոհեր ունեցանք: Այսօր հարյուրավոր զոհեր ունենք Արցախում, հազարավոր վիրավորներ, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր տեղահանված արցախահայերի մասին: Ստույգ թվերին չենք տիրապետում: Այս բոլորը՝ սխալ գործողություն, անգործություն, թե դավաճանություն կձևակերպենք, սպասարկում էին այդ ցեղասպանական քաղաքականությանը»,-հավելում է նա:

Հայաստանն արձագանքում է Արցախում տեղի ունեցող ողբերգությանը՝ գործադուլ ու դասադուլ կազմակերպելով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով: Ցուցարարների հանդեպ բիրտ ուժ է կիրառում ոստիկանությունը: «Երբ ուժային կառույցները դառնում են պարզապես ենթարկված մեկ անձի, որն անշեղորեն իրականացնում է իմ ձևակերպած ցեղասպանական քաղաքականության սպասարկումը, բոլոր նրանք անօրինական հանցավոր հրամանի կատարող են: Ըստ Նյուրենբերգի սկզբունքի, այն ենթական, որն իրականացնում է անօրինական, հակաիրավական, հանցավոր հրաման, ևս դառնում է մեղավոր և ցեղասպանություն իրականացնող անձ: Չպետք է սպասենք, թե երբ է այս վախկոտ անձնավորությունը հրաժարական տալու:

Այս պահին ամենաարդիական խնդիրը Բերձորի միջանցքի ապահով բացումն է Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների կողմից և Արցախում, հիմնականում Ստեփանակերտում հավաքված ծերերի, երեխաների ու կանանց դուրսբերման ապահովումը: Հակառակ պարագայում բոլորս դառնում ենք մասնակից արցախահայերի կյանքի իրավունքի ոտնահարմանը: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ և հերոսաբար՝ մինչև կյանքի վերջին շունչը պայքարել, դա լինելու է իրենց ընտրությունը, դարեր շարունակ ձոներ ենք նվիրելու նրանց հերոսությանը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս Փաշոյան