Երեւանում և մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում և մարզերում իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաները այսօր նույնպես շարունակվեցին, հաղորդում է News.am–ը։
Օրվա ավարտին քաղաքացիները հավաքվեցին կառաարության շենքի մոտ եւ պահանջեցին հումանիտար միջանցք բացել խաղաղ բնակիչների համար:
Իրազեկման երթեր տեղի ունեցան Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում:
Ազգային կոմիտեն հայտնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին, հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։
Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ այսօր բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները: