Ֆրանսիան շատ ուշադիր է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան այսօր շատ ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է։ Պետք է ուղիղ ասենք․ այսօր ունենք Ռուսաստան, որը համագործակցում է Ադրբեջանի հետ, Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա գործողությունները և անկաշկանդ ուժ, որը սպառնում է Հայաստանի սահմաններին։Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում են լրատվամիջոցները։
«Վերջին օրերին մենք Լեռնային Ղարաբաղում անընդունելի հանցագործությունների և պատերազմական գործողությունների ականատես դարձանք: Փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների իրավունքները ամբողջությամբ խախտվեցին: Որպեսզի դրա շարունակությունը թույլ չտան, մենք կշարունակել մոբիլիզացիան մարդասիրական մակարդակով, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակչությանը և հասցնենք նրանց սնունդ և մարդասիրակական օգնություն»,-նշել է Ֆրանսիայի նախագահը: