Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՎԻԴԵՈ
Օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու․ Արցախը դատարկվում է, դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է, մեր անելիքը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը՝ ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարկում հանրահավաքի ժամանակ։
 
Սա լինել-չլինելու խնդիր է՝ նշեց նա։ Նպատակը «դատարկությանը» հեռացնելը և տեղը «իշխանություն» դնելն է։ Սրա համար պետք է պայքարել։
 
«Խոսքը պատասխանատվություն վերցնելու մասին է․ ես արդեն ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է՝ միասնական և համատեղ ջանքով իրականացնենք մեր անվտանգության ապահովումը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
 
Նա ժամկետ նշեց․ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ և արդեն իսկ պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիևի ու Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով։ Ասաց՝ եթե պայքար չմղենք՝ մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը։ Բայց մենք դատապարտված ենք հաղթանակի ու միասնական ջանքով պետք է ապահովենք այդ հաղթանակը։
 
«Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5․ եթե այստեղ հավաքվի 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը կդառնա իրատեսական»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
 
100 տոկոսանոց ինֆորմացիան այն է, ասաց նա, որ Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես հեռանալու է, այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա․ կարևորն այն է՝ նա հեռանա ցնցումներով, թե առանց ցնցումների։
 
«Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը։ Դրա համար ժողովուրդը մաքսիմալ պետք է մոբիլիզացվի և կարողանա տեր կանգնել իշխանությանը և պետությանը։ Ես այս հարցով պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ և նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը։ Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաև ՔՊ-ի նիկոլական խմբակցության այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը․ նրանց հետ էլ կարելի է խոսել, հետո արդեն ուշ կլինի ու ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
 
Նա մոբիլիզացիայի կոչ արեց՝ հայտարարելով, որ չպետք է թերագնահատել հրապարակը, քանի որ այս հրապարակն է որոշել, որ պետական ապարատում աշխատանքը պետք է սկսվի ոչ թե առավոտյան 9-ին, այլ 8-ին։ Առանձին ոչ մի անհատ չի կարող որևէ բան փոխել․ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։
 
Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, նշեց Անդրանիկ Թևանյանը, իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է, մյուս կողմը՝ ծայրագավառ լինելու․ «Տո ա՛յ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի՛ դատիր ուրիշների մասին։ Մենք հանուն Հայաստանի ու մեր հայրենիքի ու մեր անվտանգության ենք ելել»։
 
Նիկոլին վռնդելուց հետո անելու ենք ճիշտ հակառակը, նշեց նա, վերականգնելու ենք դաշնակցային հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ նորմալ հարաբերությություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ տան այս տարածաշրջանում։
 
Մաքսիմալ պետք է ավելացնել ժողովրդի ներկայությունը և վերցնել իշխանությունը։
 
26․09․2023-ի գործողությունների ծրագիրը․
 
1․ Շարունակել համազգային գործադուլը։
 
2․ Առավոտյան 8։00-ից բողոքի գործողություններ իրականացնել․ փողոցներ փակել կոնկրետ հասցեներում և դրանցից դուրս։
 
3․ Այցելել բուհեր՝ իմանալու համար, թե ղեկավարությունն ի՞նչ է ուզում ուսանողներից։
 
4․ Ժամը 13։30-ին քշադուլ․ ավտոմեքենայով՝ ով որտեղ գտնվում է 10 րոպե կանգնեցնում է մեքենան՝ չի վարում։
 
5․ Ժամը 19։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում։
 

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան