Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի հավակնություններն ու արցախահայության իրավունքների անտեսումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում նոր աշխարհակարգի փոփոխության գործընթաց է տեղի ունենում։ Եվ այս փոփոխության բուռն գործընթացն իր հետ աշխարհաքաղաքական սալերի տեկտոնիկ տեղաշարժերի է հանգեցնում։ Արդյունքում աշխարհի տարբեր մասերում միջազգային հիմնական ակտորների միջև առճակատում է տեղի ունենում, որն իր դրսևորումն է ստանում պատերազմի, տնտեսական սահմանափակումների և այլ ուղղություններով։ Այս պարագայում որոշ պետություններ էլ, որոնց դերակատարությունը որևէ տարածաշրջանից դուրս չէր գալիս, լուրջ խաղացող դառնալու հայտ են ներկայացնում։

Օրինակ՝ Թուրքիան, օգտվելով փլուզվող աշխարհակարգի ստեղծած պայմաններից, փորձում է հակամարտություններում ներգրավվելու և դիվանագիտական մանևրների միջոցով վերածվել համաշխարհային նշանակության խաղացողի։ Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան դարձել է դերակատար, ինչի մասին նախկինում դժվար էր պատկերացնել։ Ներկայում Լիբիայում և Սոմալիում էական թուրքական ռազմական ներկայություն կա։ Սիրիայում և Իրաքում Թուրքիան ևս գործոն է դարձել, քանի որ ժամանակ առ ժամանակ քուրդ ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ ներխուժում է այս երկրների հյուսիսային շրջաններ ու իր ազդեցությունը հաստատում։ Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասը հիմնականում համարվել է ռուսական ազդեցության գոտի, ապա այս տարածաշրջանում ևս իրավիճակ է փոխվել։ Մոսկվան ստիպված է արդեն իր քայլերը համաձայնեցնել Անկարայի հետ։

Թուրքիան մեծ արագությամբ հաստատվում է Ադրբեջանում ու պատրաստվում է հիմքեր ստեղծել իր պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Բայց պանթուրքական պլանների իրականացմանը խանգարում են Հայաստանն ու Արցախը։ Անկարայի մտադրությունների մեջ մտնում է ոչ թե Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքով ճանապարհի բացումը դեպի Ադրբեջան, այլ թուրքական իրավազորության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի շրջակայքում հայեր չեն ապրի, որպեսզի չխոչընդոտեն թուրքական ճանապարհի գործունեությանը։ Նպատակն այն է, որ արդյունքում Թուրքիան տարածվի դեպի Միջին Ասիա՝ ստեղծելով ահռելի տարածք զբաղեցնող ու բնակչություն ունեցող համաթյուրքական խոշոր միավորում։ Թերևս պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից ու Արցախում Բաքվի վերահսկողության հաստատումից հետո թուրքական մամուլը սկսել է ազդարարել այն մասին, որ հաջորդ քայլը պետք է լինի «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Ճիշտ է՝ արևմտյան պատժամիջոցային ճնշման պարագայում Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցության ու նաև ցամաքային կապ ունենալու խնդիր ունի, սակայն եթե պանթուրքական պլանները իրականություն դառնան, ապա Թուրքիան, խաղարկելով թյուրքախոս բնակչության և մահմեդականության գործոնները, տարածաշրջանից ուղղակի դուրս է մղելու Ռուսաստանին։ Աշխարհաքաղաքական փոփոխություններին բնորոշ մեկ այլ կարևոր իրողություն է որոշ դեպքերում ժողովուրդների իրավունքներին չափազանց մեծ նշանակություն տալն ու, միևնույն ժամանակ, առանձին դեպքերում դրանց անտեսումը այն պարագայում, երբ այն ուղղակի գոյաբանական նշանակություն ունի։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտության պարագայում ռուսական կողմն իր կողմից նախաձեռնված ռազմական գործողություններին լեգիտիմ հիմք տալու համար ընդգծում է այն հանգամանքը, որ ռուսախոս բնակչության իրավունքները Ուկրաինայի կողմից խախտվում են, և այդ մարդիկ կանգնած են ցեղասպանության ենթարկվելու վտանգի տակ։

Իսկ Ուկրաինան էլ իր հերթին առաջ է քաշում այն փաստարկը, թե Ռուսաստանը, նախաձեռնելով ռազմական ներխուժում, նպատակ ունի վերացնել ուկրաինացիների ինքնությունը։ Այլ իրավիճակ է Արցախում, որի բնակչությունը կանգնած է կոնկրետ էթնիկ զտումների ու ցեղասպանության իրական վտանգի առաջ։ Հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված այդ տարածաշրջանը կարող է կարճ ժամանակահատվածում հայաթափվել։ Ադրբեջանական հասարակության ներսում այնքան մեծ դոզայով է սրսկվել հայության նկատմամբ ատելությունը, որ արցախահայության գոյատևումը անհամատեղելի է Ադրբեջան կոչվող հանցավոր պետական կազմավորման հետ։ Նույնիսկ Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան առանձին հայտարարություն տարածեցին ի պաշտպանություն Արցախի՝ նշելով, որ առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։

Մինչ միջազգային հանրությունը խոսում է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության մասին, Ադրբեջանը 9 ամիս շարունակ շրջափակման մեջ է պահում Արցախը, որին հետևում է ադրբեջանական ռազմական ագրեսիան։ Արցախահայության նկատմամբ իրագործված հանցագործություններին չեն հետևում միջազգային հանրության գործնական քայլերը։ Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղապահների միջոցով ի վիճակի չէ ամբողջովին ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը, իսկ արևմտյան պետություններն էլ, օրինակ՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, խոսում են արցախցիների իրավունքների մասին, բայց կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Միայն լոկ խոսքեր ու հայտարարություններ։

Օրինակ՝ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունը բավարար էր Ալիևին զսպելու համար, բայց Եվրամիությունում ավելի մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում Ադրբեջանից ներկրվող գազի ծավալներն ավելացնելու հարցում։ Ու այսպես անտեսվում են արցախցիների իրավունքներն ու արդարացվում Արցախի նկատմամբ ռազմական հանցագործությունները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»