ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում ԼՂ-ից փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ակնկալում է հայ փախստականների զանգվածային արտահոսք Լեռնային Ղարաբաղից՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատրաստվել աջակցելու նրանց։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու նրանց, ովքեր կորոշեն դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Մենք զգալիորեն ընդլայնում ենք մեր մարդասիրական օգնությունը, մենք հատկացնում ենք 5 միլիոն եվրո օգնություն տրամադրելու մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ակնկալում է «մարդկանց զանգվածային արտահոսք Լեռնային Ղարաբաղից», նրա տվյալներով՝ 13,5 հազար մարդ արդեն հատել է Հայաստանի սահմանը։