Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։
Նախարար Մկրտչյանը Բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:
Սթիվ Ջեֆերին և իր թիմն այրվածքաբանների հետ համատեղ բժշկական ծառայություններ կմատուցեն տուժածներին:
44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով տարբեր բարդությունների վիրահատություններ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



