Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում ոստիկանները մոտ 60 հատ հրանոթային արկ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Զինամթերքը եղել է Այգեձորի նախկին կինոթատրոնի շենքին կից առանձին սենյակներից մեկում։
«Տավուշի մարզի 50-ամյա բնակիչը փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացրել մոտ 60 հատ հրանոթային արկ»,– գրում է կայքը։
Նշվում է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են արկերը, 1990-ական թվականներին եղել է հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավորպահեստ և այդ ամենը այնտեղ են բերել հայոց բանակի մարտիկները, որոնք 1992 թվականի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մատույցներում զոհվել են հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ։
Ներկայում Տավուշի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



