Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան
ԲԼՈԳԱրթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սարսափելին այն չէ, որ ազգադավը «Զանզեզուրի միջանցքը» տալու է: Սարսափելին այն է, որ կապիտուլյանտը միջանցքը տալու է պատերազմով, ինչպես 44-օրյա պատերազմով տվեց այն ինչ տվեց և հետո ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ կարող էր առանցի պատերազմի դա անել, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին:
Ազգադավի ուշքնումիտքը վարչապետի աթոռը պահելն է, թեկուզ Հայաստանից մնա միայն Երևանի կենտրոնն ու Զվարթնոց օդանավակայանը:
Ազգադավը խնդիր ունի տալ այն ամենն ինչ իրենից ուզում են, բայց արյունով տալ, որ հետո կարողանա կոկորդը պատռել, թե «5-րդ շարասյուն կար» ու նախկինները թալանել էին (թեև 5 տարի է՝ նախկինները չկան), դրա համար պարտվեցի, զատո՝ ինքնիշխանությունը (այսինքն՝ թալանելու և լափելու ՔՊ-ի հնարավորությունը) պահեցի:
Հիշեք՝ ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին, բայց արյունով է տալու, նոր վիշտ ու ցավով է տալու:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



