Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և մեր մյուս հայրենակիցներին բառացիորեն առևանգում են ադրբեջանական անցակետից: Հայկական կողմը դիմումներ է ուղարկում միջազգային ատյաններ, այդ ընթացքում նրանց ծանրագույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվում հարևան երկրում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ ՀՀ-ն, որպես ազգային շահի ներկայացուցիչ, ռազմական և պետական գործիչների՝ Արցախից դուրս գալու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ ստանար:

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար: Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով: Վարդանյանի դեպքն ինձ թույլ կտամ գերեվարում անվանել, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննության առարկա հանդիսանա: Տեղյակ չենք՝ արդեն հայտնի դարձածներից զատ արդյո՞ք անհետացել են ռազմական ու քաղաքական այլ գործիչներ: Լրամշակված տեղեկատվություն չունենք, բայց համոզված եմ, որ երբ այս խառնաշփոթը մի քիչ չեզոքանա, իրավիճակը հանգստանա, լսելու ենք մարդկանց անուններ, որոնց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ»,- նշում է Մելոյանը:

Ընդգծում է՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: «Կողմ եմ, որ այդ գործիքակազմերը օգտագործվեն: ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս բավարարվել են մեր՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, ունենք Լաչինի միջանցքը հրատապ բացելու և մարդասիրական օգնության մուտքն ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ հեղինակավոր կառույցները դե յուրե բավարարում են հայկական կողմի պահանջները, բայց դե ֆակտո դրանք մնում են անկատար, և Ադրբեջանն իրեն ճոխություն է թույլ տալիս քամահրաբար չկատարել այդ որոշումները»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ միջազգային կառույցների համար չկա այդ որոշումները կյանքի կոչող մարմին, պետությունների նկատմամբ որպես այդպիսի գործիքակազմ է ծառայում սանկցիաների կիրառումը: «Ադրբեջանն իրեն թույլ տվեց մարդկության դեմ ծանրագույն պատերազմական հանցագործություններ, ընդհուպ վերջերս մեր ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին, հարձակումներ տեղի ունեցան խաղաղ բնակչության նկատմամբ և այլն: Այս ամենին միջազգային որևէ արձագանք գործողության տեսքով չհետևեց:

Դասական առումով այդ կառույցները չեն ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել էին: Ֆրագմենտացիայի առումով պետությունները խմբավորվում են և սկսում են միջազգային կառույցները ծառայեցնել կոնկրետ շահադիտական նկատառումներով: Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների կոնվենցիա և մի շարք այլ հիմնարար իրավական ակտեր, կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե մեր դեպքում ինչ ոտնահարումներ տեղի ունեցան: Իրենք դե յուրե ընդունել են տեղի ունեցած խախտումները, սակայն որևէ սանկցիա այդ պրոցեսին չհետևեց: Զուգահեռ իրականությունում ունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները, թե ինչպիսի գործիքակազմ կարելի էր կիրառել այդ կարգավորումները խախտող պետության նկատմամբ»,-նշում է Մելոյանը:

Իսկ հիմա դիվանագիտական տապալումների մասին: «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա խաղաղապահ զորքերը գտնվում են մեր տարածքում, զուգահեռ մեր երկրի ղեկավարի կինը մեկնում է ՌԴ-ի հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն և նվիրատվություններ կատարում: Ակնհայտ է, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի արձագանքը: Մյուս կողմից՝ Հռոմի ստատուտի վավերացումն է: Այն ունի երկու ասպեկտ՝ իրավական և քաղաքական: Այն միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն է, ստորագրվել է 1998 թ.-ին Հռոմում, Հայաստանն այն ստորագրել է 1999 թ.-ին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թ.-ին ՍԴ-ն այն հակասահմանադրական էր ճանաչել երկու հիմքով. նախ՝ մեր Սահմանադրության համաձայն, Հայաստանում արդարադատություն կարող են իրականացնել միայն մեր ներպետական դատական իշխանության ատյանները, և երկրորդ՝ համաներում կիրառելու և ներում շնորհելու ընթացակարգերի կոնտեքստում:

2023 թ.-ին Միջազգային քրեական դատարանն աշխարհի կողմից քննարկելի դարձավ այն դրվագի կոնտեքստում, երբ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ուկրաինական դիմումի հիման վրա միջազգային հետախուզում հայտարարվեց ՌԴ նախագահի և անչափահասների գործերով մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ առ այն, որ իրենք իբր պատերազմական հանցագործություններ են իրականացրել անչափահաս երեխաների նկատմամբ: Սա ենթադրում է, որ այս կառույցի իրավազորության ներքո գտնվող բոլոր երկրներում այս պաշտոնյաները պետք է ձերբակալվեն: Զուգահեռ սկսում ենք մեր քաղաքական խոսույթ բերել այս ստատուտի վավերացումը: Այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Ի դեպ, կարգավորումների համաձայն՝ հակասահմանադրական ճանաչված փաստաթուղթը կրկին կարող է ՍԴ-ի քննության առարկա դառնալ, եթե դրանում էական փոփոխություն է տեղի ունեցել, իսկ ստատուտում էական փոփոխություն տեղի չէր ունեցել:

Մեր իշխանությունները հիմնավորման մեջ նշել էին, որ իբրև երկրում սահմանադրական երկու փոփոխություն է տեղի ունեցել, իրավունքի զարգացման հետ գործ ունենք և այլն: Արդյունքում այն դարձավ քննության առարկա, անկախ այն հանգամանքից, որ երեք դատավորները հատուկ կարծիքներ ներկայացրեցին փաստաթղթի ու գործընթացի վերաբերյալ, փաստն այն է, որ այն սահմանադրական ճանաչվեց և այժմ գտնվում է ԱԺ-ի օրակարգում և վավերացման վերջնական փուլում է: Իշխանություններն այս պրոցեսը հիմնավորում են այս կերպ՝ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ջերմուկյան մարտերին: Քանի որ ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, հավանական են համարում Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից, և այդ հիմքով ցանկանում են, որ գտնվենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, որ հետագայում լրացուցիչ գործիքակազմ ունենանք դիմելու դատարան»,-մեկնաբանում է իրավաբանը:

Շեշտում է՝ սակայն կա մեդալի մյուս կողմը: «Մի շարք պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ կանոնադրությունը չեն վավերացրել ու չեն գտնվում Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո: Այսինքն, եթե անգամ դիմենք դատարան, մեր դիմումը բավարարվի ու համապատասխան որոշում կայացվի, Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պարտականություն չունեն, որ այն ի կատար ածվի: Ստացվում է, որ դիվանագիտական հերթական տապալման հետ գործ ունենք, հասկանալով, որ վավերացման դեպքում չենք ունենալու շոշափելի արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք վատթարացնում, այս մասին փաստել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը սա որպես թշնամական քայլ է որակում»,-հավելում է կենտրոնի տնօրենը:

Ըստ Մելոյանի, իրավական գործիքակազմերը շատ քիչ են, միջազգային կազմակերպությունների համատեքստում ակնհայտորեն սկսել է գործել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: «Ամեն ինչի խնդիրը գալիս է մեր իշխանություններից, սա պարտություններ խորհրդանշող իշխող ուժ է, և ակնհայտ է, որ իրենց օրոք որևէ դրական արդյունքով գործընթաց ակնկալելն անշնորհակալ գործ է: Ի վերջո, դեռ չենք լուծել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների հարցը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի անփառունակ փաստաթղթի միակ հայամետ դրույթը «բոլորը բոլորի դիմաց»՝ մեր գերիների ու անհետ կորածների վերադարձի ապահովումն էր: Այս փաստաթղթի սահմաններում և դրանից դուրս Ադրբեջանի պահանջներն էինք կատարում, մինչդեռ մեր բոլոր գերիների վերադարձին ականատես չեղանք:

Սա իշխող ուժի տապալված դիվանագիտության ու քաղաքականության արդյունքն է: Եթե քո շահով առաջնորդվող իշխող ուժ չես ունենում, չես կարող մեղադրել այս կամ այն պետությանը քո նկատմամբ որոշակի գործողություններ անելու կամ չանելու մեջ: Արցախում տեղի ունեցածը, այո, նաև Ռուսաստանի տապալված դիվանագիտության արդյունքն է, որովհետև, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրենց խաղաղապահ զորքերը պետք է ապահովեին, որ գոնե մինչև 2024 թ.-ը փաստաթղթով ամրագրված տարածքները մնային նրանց հսկողության տակ: Իսկ իրականում ունեցանք մի իրավիճակ, երբ այդ փաստաթուղթը ոտնահարվեց՝ շրջափակում, ռազմական գործողություններ, արցախահայերի ցեղասպանություն և բռնի տեղահանում: Սա ռուսական կողմի տապալումն էր, բայց այն պայմանավորված էր Հայաստանի իշխանության հակահայկական գործողություններով և տապալված դիվանագիտությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում