Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին՛

Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների» հետևանքով առաջացած վնասների համար, այդ մասին ամիսներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Բաքվի ներկայացրած նոր հայցը: Ըստ դիվանագիտական գերատեսչության՝ Ադրբեջանը իբրև թե ապացույցներ է ներկայացրել 2022 թվականի մայիս-օգոստոսին Լաչին քաղաքից և հարակից երկու գյուղերից հայկական Զինված ուժերի դուրսբերման ժամանակ գույքի, այդ թվում՝ հարյուրավոր քաղաքացիների տների և այլ բնակելի տարածքների դիտավորյալ և նպատակաուղղված ոչնչացման մասին։ Բնականաբար, Բաքվի այսպես կոչված` ապացույցներն իրականության հետ որևէ աղերս չունեն, սակայն այս հերթական մանիպուլյացիային Ալիևի վարչակարգը գնում է շատ ավելի հեռանկարային խնդիրներ լուծելու համար:

Հատկանշական է, որ փոխհատուցում վճարելու թեման կրկին ակտիվացավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախում հերթական ագրեսիան իրականացրեց և կարողացավ փաստացի ողջ Արցախը վերցնել իր վերահսկողության տակ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս թեման շրջանառվում էր նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո․ այն ժամանակ խոսք էր գնում 50 միլիարդ դոլար փոխհատուցման մասին, իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները միայն մեծացել են։

Ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են Հայաստանից այսպես կոչված՝ փոխհատուցում կորզել՝ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» դիմաց: Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ խոսքը շուրջ 100 միլիարդ դոլարի մասին է, գումար, որը, բնականաբար, Հայաստանը չունի: Թերևս թշնամու հաշվարկն էլ հենց այդ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ նավթադոլարների մեջ լողացող Ալիևին հանկարծ 100 միլիարդ դոլար է խիստ անհրաժեշտ դարձել: 

Բաքվի հաշվարկը հենց Երևանի՝ այդ գումարը օբյեկտիվ պատճառնելով վճարելուց հրաժարվելն է: Նախ որովհետև որևէ օկուպացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող՝ Արցախը եղել է և կա հայկական հող, որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել: Մյուս կողմից, ինչպես նշեցինք, հայկական կողմն այդքան գումար պարզապես չունի: 

Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի նման ստորացուցիչ և ակնհայտ ապօրինի պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա գումարի դիմաց Հայաստանից, ամենայն հավանականությամբ, տարածքային փոխհատուցում են պահանջելու: Եվ խոսքը առաջին հերթին Սյունիքի մարզի մասին է, որն այս դեպքում  բացահայտ առևտրի առարկա է դառնալու: «Սյունիքը տանք, որ ապրենք» արտահայտությունը իշխանական քարոզիչների շուրթերից լսելն այնքան էլ հեռավոր ապագայի հարց չէ: Իհարկե, ՔՊ-ական պաշտոնյաները որքան ուժ ունեն կհերքեն, որ նման սցենարի իրագործումը հավանական է: Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ամբողջովին հակասում են ավելի վաղ իրենց իսկ կողմից հնչեցված հայտարարություններին, իսկ թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններն ավելի ուշ իրականություն են դառնում։ 

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան