Խոշոր ավտովթար՝ Կոտայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, ЗИЛ 131 մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով և աթարով, վերածվել է մետաղե ջարդոնի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



