ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 2-ին կարող է քննարկել Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսից ստացված տվյալները։
Քաղաքական գործիչը հայտարարել է այս հարցով քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել ամերիկյան Կոնգրեսին հաստատել Ուկրաինային անհրաժեշտ օգնությունը այն բանից հետո, երբ կառավարության ֆինանսավորման նախագիծը հաստատվեց առանց Կիևի համար նախատեսված միջոցների։
Դիմելով հանրապետականներին՝ Բայդենը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան Ուկրաինային աջակցելու իրենց խոսքին։
Նույն օրը ԱՄՆ նախագահը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորումը 45 օրով երկարաձգելու մասին օրենքը, որը չի ներառում Ուկրաինային օգնությունը։