Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավիավթարի հետևանքով զոհվել են Հյուսիսային Դակոտա նահանգի սենատոր Դագ Լարսենը, նրա կինը և երկու երեխաները։Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Օդային աղետը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Յուտայում․ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Լարսենի և նրա ընտանիքի մահը հաստատել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Դեյվիդ Հոգը, ով նամակ է ուղարկել տեղական օրենսդիր ժողովի իր գործընկերներին։
«Սենատոր Դագ Լարսենը, նրա կինը՝ Էմին և նրանց երկու երեխաները մահացել են անցած գիշեր Յուտայում ավիավթարի հետևանքով: Նրանք Սքոթսդեյլում (Արիզոնա-խմբ․) հարազատներին տեսակցելուց հետո վերադառնում էին տուն: Կանգ են առել Յուտայում վառելիք լցնելու համար»,- գրված է Հոգի նամակում։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



