Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:

  • Թիրախավորված աշխատանք. վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը:
  • Շահառուների վրա ազդեցություն. այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։
  • Համալիր մոտեցում. ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության տրամադրում թվայնացման նպատակներ հետապնդող ընկերություններին:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր)  հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։

Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը: 

Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները  կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։

Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Հայաստանում տնտեսական աճը, ճկունությունը և կայուն զարգացումը խթանելու Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելով ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիայի ընկերությունների զարգացմանը: Այն նաև ընդգծում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը՝ որպես Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հինգ հիմնական ուղենիշերից մեկը։ 

Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ավելացրել է․ «Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 000 ՓՄՁ-ների:  Հիշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես թվեր. խոսքը իրական ազդեցության մասին է։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մարզերում հավասարակշռված աճին՝ հզորացնելով կին ձեռներեցներին և խթանելով կանաչ ծրագրերը, որոնք համահունչ են ԵՄ արժեքներին ու կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հաստատուն հանձնառությանը, և, ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն առանցքային նշանակություն ունի կայուն և ներառական տնտեսական զարգացման, նորարարության խթանման, տնտեսության դիմակայունության և կառուցվածքի բարելավման տեսանկյունից։ Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարևոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն և շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Հենց  այս նպատակին է ուղղված համատեղ ջանքերով մշակված այս ծրագիրը, որը կապահովի տեղական արժույթով մատչելի ֆինանսների հասանելիություն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար»։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, նշել է․ «Այսօր, երկրի համար այս դժվարին պահին, Եվրոպական Միության աջակցությամբ մենք նոր ֆինանսավորում ենք տրամադրում ԵՆԲ-ի կայացած գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկին։ ԵՆԲ-ի այս չորրորդ վարկը կխթանի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ դեպի փոքր բիզնես դրամական միջոցների սահուն հոսքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախագծերին, որոնք համահունչ են Հայաստանի համար ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանին: Աջակցելով ՓՄՁ-ներին՝ այն կնպաստի Հայաստանի ներառական և կայուն տնտեսությանը»: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է․ «ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական համագործակցությունը սկիզբ է առել 2014 թվականին և ունեցել է մեծ հաջողություն։ Այն մեծապես խթանել է ֆինանսական կազմակերպությունների միջոցով մասնավոր հատվածի զարգացումը և, շնորհիվ ծրագրի պահանջների, լայնորեն նպաստել է ՓՄՁ-ների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանն ինչպես ՓՄՁ-ներում, այնպես էլ ֆինանսական հաստատություններում։ Համագործակցության շրջանակում բազմաթիվ կարևոր և ազդեցիկ նախագծեր են ֆինանսավորվել։ 70 մլն․ եվրո գումարի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթաննմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել»։ 

Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: Այս մոդելը թույլ է տվել բազմաթիվ փոքր ֆինանսական հաստատությունների մասնակցել ծրագրին և ԵՆԲ-ի ֆինանսավորումն ուղղել ՓՄՁ-ներին՝ բարելավելով այս ընկերությունների համար տեղական արժույթով, բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2000 աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:

«Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում