Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջազգային դերակատարներն իրենք իրենց դարձրին մեղսակից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները տեղի են ունենում միջազգային հանրության համառ լռության պայմաններում։ Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ միջազգային տարբեր կառույցներից Բաքվին ուղղված՝ միջանցքը բացելու կոչեր հնչեցին։ Սակայն այդ կոչերի դատարկությունն ու անհետևանքությունը ավելի խրախուսեցին Ադրբեջանին՝ դիմելու կտրուկ գործողությունների։ Ադրբեջանը նախ անցում կատարեց տոտալ շրջափակման՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով, իսկ հետո նախաձեռնեց ռազմական ներխուժում Արցախ։ Այսինքն, երբ Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային հանրության կողմից լուրջ դիմադրության չի հանդիպի, անմիջապես գործի է անցնում։

Մյուս կողմից՝ ո՛չ Արևմուտքն է ցանկանում իր հարաբերությունները սրել Բաքվի հետ, քանի որ դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման առումով Ադրբեջանը կարևոր ծառայություններ է մատուցում, ո՛չ էլ Ռուսաստանը, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանից ներքին սպառման համար գազ է գնում, իսկ այդ գազը միջնորդավորված կերպով կարող է հայտնվել եվրոպական շուկայում։ Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում, որ խաղաղապահների միջոցով ներկայություն ունենալով հանդերձ ի վիճակի չեղավ ապահովել արցախահայերի անվտանգությունն ու նրանց միայնակ թողեց, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին Արևմուտքին է մեղադրում, որ Պրահայում հենց ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքում է, որ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ իրենք ցանկանում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը մնա անորոշ։ Մոսկվայի մեկնաբանությամբ՝ Պրահայի համաձայնությունն էլ փոխեց իրադարձությունների ընթացքը։

Բայց հետին մեղադրանքներով որևէ հարց չի լուծվում, և Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների համար պատասխանատու են ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը։ Ինչպես Բրյուսելը մի քանի պատժամիջոցով ժամանակին կարող էր Ալիևին բերել կառուցողական դաշտ, այնպես էլ Մոսկվան կարող էր կոշտ քայլերի միջոցով Բաքվին ստիպել հարգել Արցախում ապրող հայերի իրավունքները։ Փաստացի միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների առաջ։ Մյուս կողմից էլ տպավորություն է առաջանում, թե տեղի ունեցածի համար պատասխանատու են Արևմուտքը կամ Ռուսաստանը, բայց ոչ Ադրբեջանն ու նրան խրախուսող Թուրքիան։

Նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա չի ենթադրում, որ Բաքուն Արցախի բնակչության հետ կարող է վարվել այնպես, ինչպես կցանկանա՝ նրանց սովի կմատնի, հետո կդարձնի ռազմական ագրեսիայի թիրախ։ Միջազգային իրավունքը տվյալ դեպքում նախատեսում է նաև մարդասիրական միջամտությունների իրականացման հնարավորությունը։ Բայց պատերազմական հանցագործ ու բռնապետ Ալիևին տապալելու փոխարեն, միջազգային հանրությունը նախընտրում է նրան կանգնեցնել պատվանդանին։ Մյուս կողմից՝ միջազգային տարբեր դերակատարներ սկսել են քննարկել Արցախի պետականության լուծարման հարցը ու նույնիսկ ողջունում են՝ այն դեպքում, երբ ոչ մի պետություն չի ճանաչել Արցախի անկախությունը։ Տվյալ դեպքում հարցական է, թե ինչի՞ լուծարումն են քննարկում, եթե նման պետության գոյությունը միջազգայնորեն չեն ընդունել, թեպետ դե ֆակտո Արցախում պետականությունը շատ ավելի ամուր հիմքերի վրա է եղել՝ պետական համակարգի կայացման ու ժողովրդավարական արժեհամակարգի առումով, քան շատ երկրներում։

Սակայն ամենավատն այն է, որ միջազգային որոշ կառույցներ էլ ուղղակի արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Օրինակ՝ երբ արցախահայությունը շրջափակման արդյունքում սովի էր մատնված կամ ադրբեջանական հարձակումներին էր դիմագրավում, որևէ միջազգային կառույց հատուկ առաքելություն չուղարկեց Արցախ՝ իրավիճակին գնահատական տալու համար։ Իսկ երբ արդեն Արցախը հայաթափված էր, ՄԱԿ-ը Ադրբեջանի համաձայնությամբ որոշեց առաքելություն ուղարկել Արցախ։ Զարմանալի է, թե ի՞նչն էին գնահատելու, երբ Ադրբեջանն արդեն իր սև գործը կատարել, վերջացրել էր։ Տպավորություն է, թե այս առաքելությունն ուղարկվել է Ադրբեջանի գործողությունների լեգիտիմացման համար, որպեսզի հետագայում Բաքուն կարողանա ՄԱԿ-ի ներկայացուցիչների գնահատականներն օգտագործել իրեն ուղղված մեղադրանքները հերքելու համար։ Դրա համար էլ Բաքվից անմիջապես դրական արձագանքեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի առաքելության զեկույցին։

Նորություն չէ նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նավթադոլարները հնարավորություն են տալիս այդ երկրին անգամ կաշառել տարբեր միջազգային կառույցների և գործիչների։ «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած բացահայտումները պարզորոշ ցույց են տալիս, թե ինչ սխեմաներ է օգտագործում Բաքուն տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև նրանց համար թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Եթե միջազգային դերակատարները ժամանակին հետամուտ լինեին Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու և դրանով անխափան հաղորդակցություն ապահովելու որոշումն իրականացնելու գործին, միանշանակ ներկայիս իրավիճակը չէինք ունենա։

Միջազգային դերակատարների անկարողունակությունը վստահություն տվեց Ադրբեջանին, որ Հաագայի դատարանի որոշման բախտին են արժանանալու մյուս բոլոր կոչերն ու որոշումները։ Փաստացի տուրք տալով Ադրբեջանից եկող տնտեսական դիվիդենտներին՝ միջազգային հանրությունը կորցրեց Արցախի փրկության պահը և անուղղակիորեն դարձավ մեղսակից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել