Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կարող են տալ «կեսքայլերը»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան տեղի չէր ունենա, եթե չլիներ դրա համար նպաստավոր միջազգային ֆոն։ Գաղտնիք չէ, որ միջազգային դերակատարներն էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Զաքիր Հասանովն էլ նշում էր, թե միջազգային դերակատարները թույլ չեն տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել: Սակայն 2020 թվականից միջազգային մթնոլորտը և աշխարհաքաղաքական դասավորվածությունն էապես փոխվել են։

Ավելին, անցյալ տարվանից սկսած միջազգային հանրության ուշադրության կիզակետում է հայտնվել ուկրաինական հակամարտությունը։ Եվ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախումը մի ուղղությամբ կենտրոնանալու պարագայում մյուս լոկալ հակամարտություններն ինչ-որ չափով ուշադրությունից դուրս են հայտնվում։ Պատահական չէ, որ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, իրավունքի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթներում նկատում է, որ Հայաստանը չպետք է դառնա ուկրաինական հակամարտության երկրորդային զոհը։ Այնուամենայնիվ, անցած տարվա դեկտեմբերից սկսած, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մենք տեսանք, որ միջազգային հանրությունը կոչերից այն կողմ գործնական տեսանկյունից ոչինչ չձեռնարկեց Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունն Ալիևն ընկալեց որպես թողտվություն։

9 ամսից ավելի արցախցիներին շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որի արդյունքում իրականություն դարձավ Արցախի էթնիկ զտումը, և արցախահայությունը բռնեց բռնի տարհանման ճանապարհը։ Եթե այսպիսի իրադարձություններն արձագանք չեն ստանում, ապա կարելի է պատկերացնել, թե միջազգային հանրության իներտ վերաբերմունքի արդյունքում հանցագործ, ահաբեկչական երկիր Ադրբեջանն էլ ինչ քայլերի է ընդունակ՝ ընդհուպ մինչև ՀՀ տարածքների օկուպացիա։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը միայնակ այդքան մեծ վճռականություն չէր ունենա ագրեսիայի դիմելու հարցում, եթե չլիներ Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Ավելին, հենց Անկարան է Բաքվին դրդում նման գործողությունների։

Այսինքն, միջազգային հանրությունը պետք է նաև դիտարկի Թուրքիայի գործոնը, որը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար։ Ընդ որում, Թուրքիան խնդրահարույց է հատկապես ԵՄ-ի համար, քանի որ կոնկրետ հավակնություններ է դրսևորում ԵՄ անդամ Կիպրոսի ու Հունաստանի նկատմամբ, եվրոպական երկրների թուրքական ու մահմեդական համայնքների միջոցով փորձում է ազդել այդ պետությունների ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության վրա։ Հետաքրքրական է, որ Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից անմիջապես հետո հունական լրատվամիջոցները նկատեցին, որ Թուրքիան արցախյան սցենարը կարող է խաղարկել նաև Կիպրոսում և էթնիկ զտում իրականացնել։ Ուստի, երևի թե պատահական չէ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից ու Արցախի հայաթափումից հետո Եվրոպայում սկսել են որոշ չափով ուշքի գալ։ Դե, գոնե արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ տարվող քաղաքականության մեջ որոշակի թիրախային արձանագրումներ են արվում։

Այս առումով կարևոր էր, որ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ հատկապես ադրբեջանական կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Ալիևը և Էրդողանը տարբեր պատրվակներով հրաժարվեցին Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթաժողովի շրջանակներում մեկնել իսպանական Գրանադա քաղաք, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպում անցկացնել։ Սակայն Գրանադայի հանդիպումը տեղի ունեցավ առանց Ադրբեջանի՝ արդեն քառակողմ ֆորմատով, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։

Քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն։ Իսկ Շառլ Միշելը բավական կոշտ արտահայտվեց Ադրբեջանի հասցեին՝ նշելով, թե Բրյուսելը «ցնցված» է Արցախում ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: ԵՄ-ի այսպիսի դիրքորոշումը մեծ ոգևորություն, նույնիսկ էյֆորիա է առաջ բերել Հայաստանի արևմտամետ հատվածի մոտ, թե ուր որ է՝ Ադրբեջանը պատժամիջոցների տակ կհայտնվի։ Հանրության մյուս հատվածն էլ հակված է ընդհանրապես անտեսել Եվրոպայից հնչող հայտարարությունները՝ համարելով, թե ԵՄ երկրները այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ ելնելով էներգետիկ առումով այդ երկրի կարևորությունից։

Իրականում երկու ծայրահեղ մոտեցումներն էլ տեղին չեն, քանի որ մի կողմից՝ եվրոպական համայնքն իրականում ընդունակ է Ադրբեջանի ախորժակը զսպող գործողությունների, մյուս կողմից՝ ըստ էության, Եվրոպան այս հարցում ընդամենը կես քայլ է կատարել, առավել ևս, որ Ադրբեջանից արձագանքել են ԵԽ բանաձևին՝ նշելով, թե Բաքուն պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։ Իսկ հարցը, թե այդ «կիսաքայլը» կվերածվի՞ լիարժեք քայլի, կախված է նաև հայկական կողմի՝ եվրոպացի գործընկերների հետ աշխատանքից։ Այսինքն, նման որոշումները ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել չի կարելի: Պարզապես այդ ամենը պետք է օգտագործել ի շահ մեզ: Եթե անդառնալի կորուստներ ու ձախողումներ արձանագրելու հետ մեկտեղ ՀՀ գործող իշխանությունները նաև Հայաստանը կործանելու մտադրություն չունեն, ապա գոնե ջանքեր պիտի գործադրեն միջազգային գործընկերների հետ աշխատելու և Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Քանի դեռ իշխանության են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա