Ոսկու գինը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի ֆոնին բարձրացել է 1 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի ոսկու գինը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի ֆոնին բարձրացել է 1 տոկոսով, տեղեկացրել է Reuters-ը։
Սփոթային ոսկու գինը բարձրացել է 1 տոկոսով՝ մեկ ունցիան 1 849,90 դոլար՝ հասնելով մեկ շաբաթվա մեջ ամենաբարձր մակարդակին։ Ամերիկյան ոսկու ֆյուչերսները ավելացել են 1,1 տոկոսով՝ 1 864,50 դոլար։
«Ոսկին վերադարձրել է անվտանգ հանգրվանի իր կարգավիճակը»,- ասել է City Index-ի ավագ վերլուծաբան Մեթ Սիմփսոնը։
«Ոսկին կարող է հասնել 1 880 դոլարի, բայց դժվար գերազանցի 1 900 դոլարն առաջիկայում»։
Աճող բռնությունը սպառնում է վերածվել նոր խոշոր պատերազմի Մերձավոր Արեւելքում, ինչը կհանգեցնի նավթի գնի աճի եւ ապաստարան-ակտիվների, ինչպիսին են գանձապետական փոխառությունները, դոլարը եւ ճապոնական իենը, ինչպես նաեւ ոսկին, պահանջարկի ավելացման։